ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

Այց Թումանյանի և Կոմիտասի տուն-թանգարան

Լոռու մարզային գրադարանի մի խումբ աշխատակիցներ Հովհաննես Թումանյանի և Կոմիտասի ծննդյան 150-ամյակների շրջանակներում այցելեցին Երևանի Հովհաննես Թումանյանի տուն-թանգարան և Կոմիտասի թանգարան-ինստիտուտ: Տեղում ծանոթացանք հայ նշանավոր մեծերի կյանքին և գործունեությանը:

Թումանյանը պոեմներում

Փետրվարի 21-ին Լոռու մարզային գրադարանը հանդիսավոր նշեց հայ ականավոր բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-րդ տարեդարձը։ Միջոցառումը խորագրված էր «Թումանյանը պոեմների մեջ», որը ներկայացրին տաղանդավոր դերասաններ՝

Թումանյանական ընթերցումներ

Ի նշանավորում Ամենայն hայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակի ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ Հայաստանի գրադարանները փետրվարի 19-ին կազմակերպում են «Թումանյանական ընթերցումներ»: Այդ օրը, երեք ժամ շարունակ, գրադարաններում ընթերցողները կկարդան Թումանյանի ստեղծագործությունները՝ բանաստեղծություններ, պոեմներ, հեքիաթներ պատմվածքներ: Միջոցառման ընթացքին կարող եք հետևել առցանց հետևյալ հղումով՝ https://www.youtube.com/watch?v=BOJqinQawbY

Բանակի օր

Հունվարի 25-ին Լոռու մարզային գրադարանում տեղի ունեցավ միջոցառում նվիրված Հայոց բանակին կազմավորման 27-ամյակին։
Բացման խոսքով հանդես եկավ Լոռու մարզային գրադարանի տնօրեն Կարինե հակոբյանը։