Նորարար գրադարաններ 2018

Նոյեմբերի 1-2-ը Ծաղկաձորում կայացած «Նորարար գրադարաններ-2018» աշխատաժողովում իր մասնակցությունն ուներ նաև Լոռու մարզային գրադարանը՝ ի դեմս տնօրեն Կարինե Հակոբյանի և գր.գործի ավտ. բաժնի վարիչ Անդրանիկ Հովհաննիսյանի: Անդրանիկ Հովհաննիսյանը իրականացրել է մաստեր-կլասս՝ «CMS-ի կիրառումը վեբ տեխնոլոգիաներում: Wordpress - արագ, պարզ, արդյունավետ, հուսալի», «Հարցրե՛ք գրադարանավարին» - առցանց կամուրջ գրադարանի և ընթերցողի միջև», «Վեբի համար նախատեսված մեդիա ֆայլերի մշակումը և օգտագործումը», թեմաներով:

Աշխատարանի ընթացքում Wiki Հայաստան նախաձեռնության գործնական պարապմունքի ընթացքում ստեղծվել է Լոռու մարզային գրադարանի վիկի էջը /առայժմ սևագիր կարգավիճակով/, որը շուտով կհրապարակվի:
Բուռն քննարկվել են նաև ԿՈՀԱ համակարգի ավելի արդյունավետ և արագագործ դարձնելու հետ կապված հարցեր, առաջարկվել են լուծումներ:

Շնորհակալություն Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը նման հագեցված աշխատաժողով կազմակերպելու հնարավորության համար

20181101_105640
20181101_112034
20181101_112112
20181101_112559
20181101_115140
20181101_122244
20181101_142537
20181101_142807