Աշխատանքային ժամեր

    Երկուշաբթի-Ուրբաթ 9։00-18։00

    Շաբաթ 10։00-18։00

    Հասցեն՝

    ք.Վանաձոր, Վարդանանց 25

    Կոնտակտային հեռախոս

    +374 322 45126

    +374 99 445621

    ԿՈՀԱ ԱՌՑԱՆՑ ՔԱՐՏԱՐԱՆ

    Դուք կարող եք ստուգել գրքի առկայությունը Ազգային գրադարանի առցանց քարտարանի միջոցով

    ԱՌՑԱՆՑ ՔԱՐՏԱՐԱՆ

    ԵՐԿՐԱԳԻՏԱԿԱՆ ՔԱՐՏԱՐԱՆ

    ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

    Նորարար գրադարաններ 2021

    Հունիսի 16-18-ը Լոռու մարզային գրադարանը մասնակցեց «Նորարար գրադարաններ 2021» հերթական աշխատաժողովին։
    Աշխատաժողովի ընթացքում քննարկվեցին գրադարանների հաջողված փորձի օրինակներ, ինչպես նաև եռաչափ տպագրության և մոդելավորման, գրադարաններում ստեղծարար տեխնոլոգիաների օգտագործման, թվայնացման և էլեկտրոնային ընթերցող սարքերի, գրադարաններում հեղինակային իրավունքի պահպանման և բազմաթիվ այլ կարևոր թեմաներ:
    Աշխատաժողովի ավարտին գրադարանավարները ստացան նորարար գիտելիքներ և կիսվեցին իրենց փորձով։

    Նվեր Լոռու մարզային գրադարանին

    Մեր համաքաղաքացի երգահան, Վանաձորի Էդ. Կզարթմյանի անվան թիվ 1 երաժշտական դպրոցի տնօրեն Գագիկ Աղաբաբյանը Լոռու մարզային գրադարանին պարբերաբար նվիրում է իր հեղինակած գրքերը։
    Այսօր գրադարանի ֆոնդը համալրվեց «Երգող քաղաքի լուսաբացը» գրքով։
    Գ. Աղաբաբյանի հեղինակած գրքերը լավագույնս ներկայացնում են Վանաձորի մշակութային կյանքը և կարող են օգտակար լինել վանաձորյան մշակույթով հետաքրքրված ընթերցողների համար։
    Շնորհակալություն ենք հայտնում մեր լավ բարեկամին նվիրատվության համար։

    Շնորհավո՛ր ձեր տոնը, սիրելի՛ փոքրիկներ

    Հունիսի 1-ը նշանավորվում է ոչ միայն իբրև ամռան առաջին օրը, այլև երխաների պաշտպանության միջազգային օր: Այս տոնը ամենահին միջազգային տոներից մեկն է:
    Երեխաների պաշտպանության միջազգային օրը սահմանվել է դեռևս 1925 թվականին` Ժնևում երեխաների պաշտպանության համար հրավիրված համաշխարհային կոնֆերանսի ընթացքում:
    Երեխաների իրավունքների պաշտպանությանը վերաբերող բազմաթիվ միջազգային փաստաթղթեր են ստորագրվել, որոնց թվում են 1959թ. ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունված Երեխայի իրավունքների հռչակագիրն ու 1989թ. Երեխաների իրավունքների մասին կոնվենցիան, որով, ըստ էության, երեխաները համարվեցին հատուկ խոցելի խումբ:

    Մայիսի 28-ը Հայաստանի Առաջին Հանրապետության օրն է

    Մայիսի 28-ին համայն հայությունը թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում և թե՛ Սփյուռքում տոնում է Առաջին Հանրապետության օրը:
    Հայ ժողովրդի կողմից անկախ պետականությունը վերականգնելու դարավոր երազանքն ի կատար ածվեց հենց մայիսի 28-ին՝ դառնալով հայոց պետականության վերածննդի խորհրդանիշը։ Եվ հենց 1918-ի մայիսի 28-ին Հայոց ազգային խորհուրդը հայտարարեց անկախ Հայաստանի Հանրապետության ստեղծման մասին: