«Հայագիտական հանդես»-ի հոբելյանական 50-րդ համարում տպագրվել է Լոռու մարզային գրադարանի աշխատակից, Խաչատուր Աբովյանի անվան ՀՊՄՀ-ի Հայ հին եւ միջնադարյան գրականության եւ նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի հայցորդ Կարեն Մանուչարյանի «Բացակայող կերպարը՝ իբրեւ վեպի կառուցվածքային տարրերի կապակցելիության կենտրոն (Գուրգեն Խանջյանի «Լուր չկա» վեպի օրինակով)» հոդվածը: