ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հովհաննես Թումանյան-150: Հոբելյանական գիտաժողովի նյութերի ժողովածու

Հովհաննես Թումանյանի 150-ամյակին նվիրված գիտաժողովի նյութերի ժողովածուում տպագրվել է Լոռու մարզային գրադարանի աշխատակից, Խաչատուր Աբովյանի անվան ՀՊՄՀ-ի Հայ հին եւ միջնադարյան գրականության եւ նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի հայցորդ Կարեն Մանուչարյանի «Հակադրության եւ համարժեքության դերը Հովհաննես Թումանյանի «Սուտլիկ որսկանը» հեքիաթի կառուցվածքում» հոդվածը:

ՆՎԵՐ ԳՐԱԴԱՐԱՆԻՆ

Կալիֆոռնիայի Հայ Գրողների Միության (ԿՀԳՄ) կողմից Լոռու մարզային գրադարանին 12 միավոր գրականություն նվիրեց ԿՀԳՄ անդամ, բանաստեղծուհի Իրինա Արամյան-Մկրտչյանը։

Վանաձորցի անմահացած հերոսների մշտաներկա շունչը Լոռու մարզային գրադարանում ...

ԿՅԱՆՔԴ` ԿՅԱՆՔԻՍ ՀԱՄԱՐ,
ԿՅԱՆՔՍ` ԿՅԱՆՔԻԴ ԳՆՈՎ ...
Խնկարկում եւ հավերժ փառք Ձեզ, մեր անմահ հերոսներ...

«Հայագիտական հանդես»-ի հոբելյանական 50-րդ համար

«Հայագիտական հանդես»-ի հոբելյանական 50-րդ համարում տպագրվել է Լոռու մարզային գրադարանի աշխատակից, Խաչատուր Աբովյանի անվան ՀՊՄՀ-ի Հայ հին եւ միջնադարյան գրականության եւ նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի հայցորդ Կարեն Մանուչարյանի «Բացակայող կերպարը՝ իբրեւ վեպի կառուցվածքային տարրերի կապակցելիության կենտրոն (Գուրգեն Խանջյանի «Լուր չկա» վեպի օրինակով)» հոդվածը:

ՇՆՈՐՀԱՎՈՐ ՄԱՅԻՍԻ 1

Այսօր Աշխատավորների միջազգային օրն է: Այս տոնը ծագել է 19-րդ դարի վերջին՝ շնորհիվ աշխատանքային շարժման: 1886 թվականի մայիսի 1-ին Կանադայում և ԱՄՆ-ում աշխատավորների կողմից կազմակերպված ցույցեր տեղի ունեցան: Նրանք պահանջում էին աշխատանքային օրը դարձնել ութ ժամ: Աշխատավորների գործադուլը և դրան ուղեկցող ցույցն ավարտվեցին ոստիկանության հետ արյունահեղ բախումներով: Այդ ժամանակից ի վեր մայիսի 1-ը նշվում է որպես Աշխատավորների միջազգային օր: