«Կույր մարդը կույր չէ: Նա պարզապես այլ կերպ է տեսնում»: Մարիոն Գիթցել
Նոյեմբերի 3-ին Լոռու մարզային գրադարանի հյուրն էր հաշմանդամ, հենաշարժողական խնդիրներ ունեցող, կույր, լսողական, հոգեկան խանգարումներ ունեցող երեխաների ուսուցչուհի, լրացուցիչ նաեւ՝ կրոնի ուսուցչուհի, 2021 թվականից՝ բանաստեղծուհի Նաիրա Քոչարը:
Վերջինս բավականին հետաքրքիր, ուսուցողական սեմինար անցկացրեց Վանաձորում բնակվող, վերոհիշյալ խնդիրներ ունեցող անձանց հետ: Նաիրա Քոչարի նոր գաղափարները եւ փորձերը հավաստում են, որ դրանք կիրառելու արդյունքում նման խնդիրներ ունեցող անձինք ավելի քիչ խոչընդոտների կբախվեն իրենց առօրյայում, մարդկանց հետ շփվելիս, կրթության ոլորտում եւ այլուր:
Իմ ցավից այն կողմ կա խաղաղություն,
Իմ ցավից այն կողմ կա կտոր մը լույս,
Անելանելուն ուղի ցույց տվող,
Սիրուն հույս տվող անմար մի կանթեղ:
Իմ ցավից այն կողմ կա վստահություն,
Իմ ցավից այն կողմ կա կտոր մը հույս,
Իմ ցավից այն կողմ կա խաղաղություն,
Իմ ցավից այն կողմ կա կտոր մը լույս: Նաիրա Քոչար