Նոյեմբերի տասներեքին Լոռու մարզային գրադարանում տեղի ունեցավ ՅՈՒՆԵՍԿՕ-ին նվիրված միջոցառում։ Իրազեկման նպատակով հրավիրված էին Վանաձորի թիվ 8, 18, 3 և 24 միջնակարգ դպրոցների սաները և ուսուցիչները։
Նոյեմբերի 11-ին Լոռու մարզային գրադարան /Lori Regional Libraryում տեղի ունեցավ Ռուզան Հովասափյանի ?«Հարություն» բանաստեղծական ժողովածուի շնորհանդեսը։
?♀️Միջոցառումը վարում էր Շուշան Ներսիսյանը։
✔️Օրհնության խոսքով հանդես եկավ Սուրբ Գրգոր Նարեկացի եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վահան ավագ քահանա Ազարյանը։
Հոկտեմբերի 22-ին Լոռու մարզային գրադարանը հյուրընկալել էր գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու, Արմավ Հրատարակչություն գլխավոր խմբագիր, ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի աշխատակից Արմեն Ավանեսյանին։ Ներկա էին դասախոսներ, ուսանողներ, արվեստագետներ, գրադարանի աշխատակիցներ, «Արմավ» հրատարակչության տնօրեն Արմինե Քոչարյանը և այլք։ Միջոցառումը վարում էր գրադարանի աշխատակից Կարեն Մանուչարյանը։ Նա հակիրճ ներկայացրեց Արմեն Ավանեսյանի գրականագիտական և հրատարակչական գործունեությանը, խոսեց գրականագետի գիտական հետաքրքրությունների շրջանակի մասին։ Կարեն Մանուչարյանը կարևորեց այն հանգամանքը, որ Արմեն Ավանեսյան գրականագետը մշտապես մատը պահում է արդի գրական ընթացքի վրա։ Նա միակ գրականագետն է, որ առանձին մենագրություններով անդրադարձել է ժամանակակից հայ գրականության երեք սեռերին։
Արմեն Ավանեսյանը նշեց, որ «Արմավ» հրատարակչությունը հիմնվել է 2013 թվականին և տարիների ընթացքում հնարավորինս ընդլայնվել է նրա գործունեությունը։ Գրականագետը հանգամանորեն խոսեց հատկապես վերջին տարիներին տպագրված գրքերի մասին, ներկայացրեց «Արմավի» մատենաշարերը։ Նա զուգահեռաբար միջոցառման հյուրերին ցույց էր տալիս տպագրված գրքերի շապիկները՝ մանրամասնորեն ներկայացնելով գրքի գեղարվեստական ձևավորման բարդ աշխատանքը։ Արմեն Ավանեսյանը խոսեց նաև խմբագրական աշխատաքի դժվարությունների, հեղինակ-խմբագիր, հեղինակ-հրատարակիչ համագործակցությունների մասին։
Միջոցառման ավարտին հնչեցին տարբեր հարցեր՝ կապված գրահրատարակչական աշխատանքի մանրամասնությունների, տպագրված գրքերի թեմատիկ առանձնահատկությունների և այլ հանգամանքների հետ։