ԼՄԳ մի խումբ աշխատակիցներ տնօրեն Կ. Հակոբյանի նախաձեռնությամբ այցելեցին Ստեփանավանի Կենտրոնական գրադարան և Ստեփան Շահումյանի տուն- թանգարան:

Հարգելի' հետևորդներ
Սրտանց շնորհավորում ենք Աշխատանքի օրվա՝ Մայիսի 1-ի կապակցությամբ:
Ցանկանում ենք, որ յուրաքանչյուրդ զբաղվեք Ձեզ հոգեհարազատ աշխատանքով և լինեք գնահատված։
Այսօր Լոռու մարզային գրադարանի հյուրն էին Շիրակի մարզային գրադարանի աշխատակիցները` տնօրեն Գևորգ Ամիրյանի գլխավորությամբ։ Գրադարանների միջև առկա բարեկամական-գործընկերային ջերմ հարաբերությունները և փոխադարձ այցելությունները հաճելի ավանդույթ են դարձել։
Երկու գրադարանների տնօրեններն ու աշխատակիցները միասին այցելեցին նաև Վանաձորի Կերպարվեստի թանգարան։

Լոռու մարզային գրադարանի մի խումբ աշխատակիցներ տնօրեն Կարինե Հակոբյանի նախաձեռնությամբ իրենց հարգանքի տուրքը մատուցեցին 1915թ. Մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակին։