Գրքի և հեղինակային իրավունքի միջազգային օր

1995թ. Փարիզում ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր խորհրդաժողովը ապրիլի 23-ը հռչակեց Գրքի և հեղինակային իրավունքի համաշխարհային օր (ՄԱԿ-ի լեզուներով. անգլ.՝ World Book and Copyright Day, իսպ.՝ Día Mundial del Libro y del Derecho de Autor, չին.՝ 世界图书与版权日, ռուս.՝ Всемирный день книг и авторского права, ֆր.՝ Journée mondiale du livre et du droit d'auteur):
Որոշումն ընդունվել է կրթության, մշակութային ավանդույթների զարգազման համար, հաշվի առնելով, որ գիրքը գիտելիքի ամենաշատ օգտագործվող, ամենավստահելի տարածման միջոցն է։ Բանաձևում նշված է այդ օրը գրքի ցուցահանդեսների և տոնավաճառների կազմակերպման արդյունավետությունը։


Ապրիլի 23-ը խորհրդանշական օր է համաշխարհային գրականության համար: 1564թ. ապրիլի 23-ին Ստրատֆորդում ծնվել և իր ծննդյան 52-րդ տարեդարձի օրը` 1616թ. ապրիլի 23-ին է մահացել աշխարհի ամենահայտնի դրամատուրգ Վիլյամ Շեքսպիրը: Ծննդյան և մահվան օրերի զուգադիպությունը ճակատագրական պատահականություն չէ. դրամատուրգն ինքն է ընտրել իր մահվան օրը: Շեքսպիրը վերջ է տվել կյանքին` թունավորվելով, ինչպես իր հերոսները:
Այդ օրը` 1616 թ-ի ապրիլի 23-ին, մահացել է նաև համաշխարհային գրականության դեմքերից մեկը՝ Միգել դե Սերվանտեսը, ինչպես նաև իսպանացի բանաստեղծ Գարսիլասո դե լա Վեգան:
Գրքի և հեղինակային իրավունքի համաշխարհային օրը նշվում է աշխարհի ավելի քան 100 երկրում, այդ թվում` Հայաստանում:
Գրքի շնորհիվ մենք ստանում ենք գիտելիքներ, գաղափարներ, հոգևոր և բարոյական արժեքներ, սովորում ենք ընկալել գեղեցկությունն ու մարդու ստեղծագործական նվաճումները, ծանոթանում ենք տարբեր ժողովուրդների ավանդույթներին և ծեսերին: Գիրքը պատուհան է դեպի մշակութային բազմազանություն, այն կամուրջ է, որը տարբեր քաղաքակրթությունները միացնում է ժամանակի և տարածության մեջ:
Տոնելով Գրքի և հեղինակային իրավունքի համաշխարհային օրը՝ բոլորս պետք է հատուկ ուշադրություն դարձնենք սեփական մշակույթում գրքի կարևոր դերին, չէ՞ որ այն օգնում է պահպանել, հարստացնել և փոխանցել մարդկության մշակութային ժառանգությունը: