Սեպտեմբերի 9-ին Լոռու մարզային գրադարանը հյուրընկալեց ԱՄՆ Դեսպան Լին Մ․ Թրեյսին և հանրային կապերի գրասենյակի ղեկավար Լիա Միլլերին:
Գրադարանի տնօրեն Կարինե Հակոբյանը դեսպան Թրեյսին ներկայացրեց գրադարանի բաժիններն ու նրանց գործունեությունը, ապա նրանք այցելեցին ամերիկյան անկյուն։ ԱՄՆ դեսպանատան ամերիկյան կենտրոնի տնօրեն Ներսես Հայրապետյանը նշեց, որ անկյունը բացվել է 2007 թվականնին, և որ այն Մարզային գրադարանի և ԱՄՆ Դեսպանության սերտ համագործակցության արդյունքն է։ Անկյան կորդինատոր Աննա Սարգսյանը ներկայացրեց անկյան գերծունեությունը՝ ծանոթացնելով անկյունում առկա նորագույն տեխնոլոգիաներին և խաղերին, որոնք օգտագործում են տարբեր միջոցառումներ և ակումբներ անցկացնելիս։
Դեսպան Թրեյսը հետաքրքրվեց, թե ինչպես է կազմակերպվում անկյան և գրադարանի գործունեությունը համաճարակի իրավիճակում, այնուհետև տիկին Հակոբյանի հետ միասին քննարկեցին, թե որքանով է անկյան գործունեությունը համապատասխանում գրադարանի գործունեության հետ։
Հանդիպումը հատկանշական էր, քանի որ երկու կողմերը հանարավորություն ունեցան քննարկելու կատարված աշխատանքը և խոսեցին ապագա պլանների մասին: