EBSCO միջազգային հեղինակավոր շտեմարաններն արդեն հասանելի են մեր ընթերցողներին

Սիրելի ընթերցողներ
Ուրախ ենք տեղեկացնել, որ մեր ծառայութուններն ընդլայնվել են: Այսուհետ դուք կարող եք մամուլի ենթաբաժնից օգտվել անվճար առցանց գիտական հոդվածներից, ակադեմիական տվյալների բազաներից:
Հայաստանի ազգային գրադարանի հետ համագործակցության շրջանակում Լոռու մարզային գրադարանը հնարավորություն է ստացել օգտվելու EBSCO միջազգային հեղինակավոր ընկերության բազմալեզու տեղեկատվական շտեմարաններից:
EBSCO-ն առաջարկում է էլեկտրոնային, լիատեքստ գիտական ամսագրեր և բարձրորակ հոդվածներ անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն և այլ լեզուներով: