Սիրելի՛ Կարինե Հակոբյան Ձեր Ծննդյան օրվա առթիվ Լոռու մարզային գրադարանի կոլեկտիվի կողմից ընդունեք ջերմ շնորհավորանքներ և անկեղծ բարեմաղթանքներ։
Լավագույն տնօրենի վառ օրինակ, ով իր ազնիվ էությամբ, աշխատասիրությամբ, բարեկիրթ և ջանասեր տեսակով հսկայական պատմություն է կերտում գրադարանում։
Մաղթում ենք լավագույնը՝ առատ ժպիտներ պարգևող առիթներ, լավ տրամադրության գերակայություն: Թող հաջողությունը, առողջությունը և երջանիկ պատահականությունները ուղեկցեն Ձեզ ողջ կյանքում...