Բանակի օր

Հունվարի 25-ին Լոռու մարզային գրադարանում տեղի ունեցավ միջոցառում նվիրված Հայոց բանակին կազմավորման 27-ամյակին։
Բացման խոսքով հանդես եկավ Լոռու մարզային գրադարանի տնօրեն Կարինե հակոբյանը։

Ներկաներին իր ողջույնի խոսքը և իր օրհնությունն ասաց Սբ․Գրիգոր Նարեկացի եկեղեցու սպասավոր Տեր Վահան քահանա Ազարյանը։
Միջոցառմանը մասնակցում էին Կոմիտասի անվան արվեստի դպրոցի սաները՝ «Գետաշեն», «Արցախ» կատարումներով, գեղ․ ղեկավար՝ Վաղինակ Դարբինյան, «Voice » երգի ստուդիայի սաները՝ «Սան Ռեմո Յունիոր» միջազգային մրցույթ-փառատոնի, Գյումրու«Վերածնունդ» մրցույթ-փառատոնների բազմակի,ինչպես նաև Հանրապետական և համաքաղաքային բազմաթիվ փառատոնների դափնեկիրներ Էլեն Ավագյանը, Լաուրա Քարհանյանը, Լիլիթ Բադալյանը, գեղ․ ղեկավար՝ Վարազդատ Հովհաննիսյան, երաժշտական մասի ղեկավար և նվագակցող՝ Կարինե Հովհաննիսյան։
Միջոցառման ավարտին ողջույնի խոսքով հանդես եկան Վանաձորի փոխքաղաքապետ Արման Բերնեցյանը, Մ․ Խորենացու անվան N17 ա․դ-ի ռազմագիտության ուսուցիչ Ռազմիկ Մադարյանը։
«Շնորհավորում եմ Հայոց բանակի կազմավորման 27 ամյակի առթիվ։ Հայ ժողովուրդը իր գոյության պատմության ընթացքում բազում անգամ է ունեցել հզոր բանակ, չնայած հաճախ սակավաթիվ զինվորներով, բայց գրեթե միշտ մեծ հաջողություն ունեցող բանակ։ Այլևս կարելի է ասել, որ Հայոց բանակը կայացած է և հզոր, որի վառ ապացույցն էր Ապրիլյան քառօրյա պատերազմը»։

01
01
02
02
03
03
04
04
05
05
06
06
07
07
09
09
10
10
11
11
12
12
13
13