«Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ»

Սեպտեմբերի 28-ին Լոռու մարզային գրադարանում տեղի ունեցավ «Արի բացահայտենք ժեստերի լեզվի աշխարհը» միջոցառումը, որը նվիրված էր լսողության խնդիրներ ունեցող մարդկանց իրավունքների պաշտպանությանը։
Միջոցառումը կազմակերպվել էր «Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ» ՀԿ-ի և Լոռու մարզային գրադարանի համագործակցությամբ։ Մասնակիցները լսողության խնդիրներ ունեցող անձինք էին, ովքեր հանդես եկան երաժշտական և պարային գեղեցիկ կատարումներով։


Միջոցառման ընթացքում մասնակիցները բոլոր ներկաներին սովորեցրեցին հայերեն ժեստերի լեզվի այբուբենը և իրենց անունները։ Միջոցառմանը մասնակցում էին նաև կարողությունների զարգացման դասընթացի շրջանավարտները։
Հիշեցնենք, որ այդ դասընթացները կազմակերպվել են «Դեպի անկախ կյանք» ծրագրի շրջանակներում: Վերջինիս առաքելությունն է հզորացնել Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձանց` ապրելու ինքնուրույն, պաշտպանելու իրենց իրավունքներն ու լիարժեք մասնակցելու իրենց համայնքների զարգացմանը: Ծրագիրն իրականացվում է երեք առաջատար հաշմանդամահեն կազմակերպությունների՝ Մոբիլիթի ինթերնեյշնլ ԱՄՆ (MIUSA), «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն և «Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ» ՀԿ-ների կողմից:
Ծրագիրը իրականացվում է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով: Այս հրապարակման բովանդակության համար պատասխանատու է «Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ» ՀԿ-ն և այն պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:
On September 28, the Lori Regional Library hosted the "Let's Discover the World of Sign Language" event, which was dedicated to the protection of the rights of people with hearing problems.
The event was organized in cooperation with "Equal Rights, Equal Opportunities" NGO and Lori Regional Library.
The participants who are death or have hard hearing disabilites performed beautiful musical and dance performances.
During the event, the participants taught all those present the alphabet of the Armenian sign language and their names.
The event was attended by alumni of the capacity building trainings.
It should be reminded that the virtual trainings are organized within the framework of the “Leading for Independent Living" program.
The mission of the project is to empower people with disabilities in Armenia to live independently, advocate for their rights, and participate fully in their communities, and is implemented by three leading disability organizations: Mobility International USA (MIUSA), “Agate” Rights Defense Center for Women with Disabilities NGO and “Equal Rights, Equal Opportunities” NGO (EREO).
This post is made possible by the support of the American People through the United States Agency for International Development (USAID). The contents of this post are the sole responsibility of “Equal Rights, Equal Opportunities” NGO and do not necessarily reflect the views of USAID or the United States Government.