• Շրջանաձև ընթերցանություն
    Շրջանաձև ընթերցանություն
  • Գրքի նվիրատվության օր՝ այց Դսեղ
    Գրքի նվիրատվության օր՝ այց Դսեղ
  • Միջոցառում Անհաղթ աքլոր կենտրոնում
    Միջոցառում Անհաղթ աքլոր կենտրոնում
  • Տյառնընդառաջ
    Տյառնընդառաջ
  • Հանդիպում ստոմատոլոգի օրվա առթիվ
    Հանդիպում ստոմատոլոգի օրվա առթիվ
  • Խոսում են գրքերը
    Խոսում են գրքերը
  • Քաղպաշտպանության դասընթաց
    Քաղպաշտպանության դասընթաց
  • Գագիկ Աղաբաբյան 60
    Գագիկ Աղաբաբյան 60

Facebook

ԱՇԽԱՏԱԺԱՄԵՐ

ԳՐԱԴԱՐԱՆԸ ԲԱՑ Է՝

Երկ.-ուրբաթ.       9:00 - 18:00
Շաբաթ               10:00 - 16:00

Հանգստյան օր՝     կիրակի

ԸՆԹԵՐՑՈՂԻ ԱՆԿՅՈՒՆ

2015թ. Մայիսի 8-ին ,Լոռու մարզային գրադարանի կազմակերպած միջոցառումը ՝ << Փառապանծ հաղթանակ -70 >> խորագրով, նվիրված էր Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 70- ամյակին:
Ներկա էին քաղաքի մանկավարժներ , գրողներ , ուսանողներ , դպրոցականներ:
<<Հավերժական կրակի պես անմար է ժողովրդի հիշողությունը: Անմահ են նրանք , ովքեր ընկան հանուն հաղթանակի: <<Ոչ ոք չի մոռացվել , ոչինչ չի մոռացվել >> երախտագետ սերունդների այս խոսքերը ,ոչ միայն հարգանքի տուրք են ,այլև մարտակոչ ՝ ընդդեմ պատերազմի >>:
Այսպիսին էր Վանաձորի պետական համալսարանի դասախոս, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ֆելիքս Մովսիսյանի խոսքի սկիզբը:
Մայիսի 9-ը կրկնակի տոն էր հայ ժողովրդի համար: Խոսեց Մեծ հայրենականի անցած հաղթական ճանապարհի և Շուշիի ազատագրման հետ կապված պատմության շուրջ: Անդրադարձավ Հայրենական պատերազմի ծագման , նրա հաղթանակի հետ կապված կարևոր խնդիրներին:
Միջոցառմանը հանդես եկան Երևանի թատրոնի և կինոյի ինստիտուտի Վանաձորի մասնաճյուղի դերասանական ֆակուլտետի առաջին կուրսի ուսանողներ Մ. Շողերյանը և Ա. Ղորխմազյանը:
Ունկնդիրների ուշադրությանն արժանացավ << Նամակներ փառքի և անմահության >> գրքից քաղված 1945թ. զոհված Վարդան Անտոնյանի հուզիչ նամակը ՝ Վանաձորի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող ՝ Կարեն Մանուչարյանի ընթերցմամբ: Ունկնդիրներին հուզմունք պատճառեց նաև Վանաձորի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող ՝ Ռոբերտ Սարգսյանի << Պապից և հորից ՝թոռանը >> պատգամը:
Միջոցառման ողջ ընթացքում ներկաները դիտեցին փաստավավերագրական ֆիլմեր ՝ Մեծ հայրենականի հաղթանակի դրվագներով:
Միջոցառման հանդիսավարն էր արվեստի բաժնի առաջատար գրադարանավար Սիրուշ Գևորգյանը:

Ավելացնել առաջարկություն


Անվտանգության կոդ
Թարմացնել

ՀԱՅՏՆԵՔ ՄԵՐ ՄԱՍԻՆ

ՄԵՐ ՀԱՍՑԵՆ

Հայաստանի Հանրապետություն, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Վարդանանց 25
Հեռ: +374 (322) 4-51-26/տնօրեն/, 2-16-72/ամերիկյան անկյուն/, 2-16-73 /մանկական բաժին, Տիգրան Մեծի 24/
Ֆաքս: +374 (322) 4-51-26
Էլ.փոստ: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։, Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օգտվողներ
5
Հոդվածներ
96
Վեբ հղումներ
9
Հոդվածների այցերի քանակը
189512