Նոյեմբերի տասներեքին Լոռու մարզային գրադարանում տեղի ունեցավ ՅՈՒՆԵՍԿՕ-ին նվիրված միջոցառում։ Իրազեկման նպատակով հրավիրված էին Վանաձորի թիվ 8, 18, 3 և 24 միջնակարգ դպրոցների սաները և ուսուցիչները։
Միջոցառումը վարում էր Վանաձորի պոեզիայի թատրոնի սան Մանե Սոֆյանը։
Վանաձորի պետական համալսարանի քոլեջի սաները ներկայացրին Հաղպատի, իսկ հենակետային վարժարանի սաները՝ Սանահինի վանքերը։
«Պատմամշակութային արգելոց-քանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Լոռու մարզային ծառայության պետի տեղակալ Արփինե Առաքելյանն անցկացրեց վիկտորինա և ամփոփեց միջոցառումը։