Ապրիլի 23_ին Լոռու մարզային գրադարանում տեղի ունեցավ «Նեմեսիս» գործողությանը նվիրված դասախոսություն։
Միջոցառումը կազմակերպվել էր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվան ընդառաջ։
Բանախոսը պատմաբան, հասարակագետ Վարդգես Քեշիշյանն էր։


Նա հանգամանորեն ներկայացրեց <<Նեմեսիս>> գործողության հասարակական_քաղաքական նշանակությունը։ Մանրամասն վերլուծության ենթարկվեցին Հայոց ցեղասպանության հետևանքները։ Բանախոսը պատմական նյութը վերլուծում էր ներկայի տեսադիտակով` անհրաժեշտության դեպքում կատարելով ներկա_անցյալ զուգահեռներ։ Նա ընդգծեց, որ պատմությունը անցյալի վերածված փաստերի հանրագումար չէ։ Այն սերունդներին փոխանցում է կարևոր դասեր, որոնց պարտավոր ենք հետևել յուրաքանչյուրս։
Միջոցառման ընթացքում մասնակիցները բանախոսին հղեցին տարբեր հարցեր` կապված Հայոց ցեղասպանության հանրահռչակման, հայ վրիժառուների գործունեության և ներկա_անցյալ զուգահեռների հետ։