ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

ԳՐԱԴԱՐԱՆ-ԴՊՐՈՑ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Փետրվարի 24-ին թումանյանական ամսվա միջոցառումների շրջանակներում ԼՄԳ Մանկական բաժինը հյուրընկալեց Վանաձորի թիվ 6 հիմնական դպրոցի 3-րդ "Ա" դասարանի աշակերտներին (դասվար` Նազելի Սաղաթելյան)։ Բանաստեղծի կյանքին եւ ստեղծագործությանը նվիրված ուսուցողական միջոցառման ավարտին երեխաները միասին կատարեցին Թումանյանի <<Ախ, ինչ լավ են սարի վրա...>> բանաստեղծության խոսքերով երգը։

ԱՅՑ ԳՐԱԴԱՐԱՆ

Փետրվարի 22-ին Լոռու մարզային գրադարանի Մանկական բաժնում իրենց արտադասարանային ժամն անցկացրեցին թիվ 25 հիմնական դպրոցի 2-րդ "Բ" դասարանի աշակերտները (դասվար` Անահիտ Թերեքյան)։ Գրադարանին, նրա կառուցվածքին ծանոթանալուց հետո երեխաները հանդես եկան գրքին եւ մայրենի լեզվին նվիրված կատարումներով։

Խաղ-վիկտորինա Լոռու մարզային գրադարանում

<<Թումանյանական շաբաթ>> միջոցառումների շրջանակներում այսօր` փետրվարի 22-ին, Լոռու մարզային գրադարանում տեղի ունեցավ Հովհաննես Թումանյանի կյանքին և ստեղծագործությանը վերաբերող խաղ-վիկտորինա, որին մասնակցում էին Վանաձորի թիվ 1, 6, 8, 19 և 20 դպրոցների 3-րդ և 4-րդ դասարանների աշակերտները։

Գրքի տոնը «Անհաղթ աքլոր» մանկական-մշակութային կենտրոնում

Փետրվարի 19-ին Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնը Գիրք նվիրելու օրվա կապակցությամբ անակնկալ մատուցեց Լոռու մարզային գրադարանին կից գործող  Անհաղթ աքլոր մանկական-մշակութային կենտրոնի սաներին` նրանց նվիրելով գեղեցիկ պատկերազարդ գրքեր: Շնորհակալ ենք մեր բարեկամ թատրոնին հաճելի անակնկալի համար։