Հոկտեմբերի յոթին գրադարանավարի օրվա կապակցությամբ Լոռու մարզային գրադարանում տեղի ունեցան միջոցառումներ։ Միջոցառումների շարքը բացվեց երաժշտության ունկնդրումով։ Գրադարանի արվեստի բաժնի ընթերցող, երաժշտության պատմաբան, երաժիշտ Արտյոմ Անդրեասյանը կատարեց Արամ Խաչատրյանի, Առնո Բաբաջանյանի, Ալեքսանդր Սպենդիարյանի ստեղծագործություններից։
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ
Գրադարանավարի մասնագիտությունը միշտ էլ իր ուրույն տեղն է զբաղեցրել հասարակության կյանքում, քանի որ նրանք աշխատում են հոգևոր կրթության ոլորտում:
Հարգելի՛ գրադարանավարներ,
սիրով շնորհավորում ենք ձեզ մասնագիտական տոնի կապակցությամբ: Թող որ ժպիտը միշտ թեւածի ձեր դեմքին, իսկ գիրքը ձեր շնորհիվ դառնա լույսի ճանապարհ ընթերցողի համար:
Սեպտեմբերի 28-ին Մանկական բաժինը հյուրընկալեց Վանաձորի թիվ 19 հիմնական դպրոցի 4-րդ ''Բ'' դասարանի աշակերտներին (դասվար`Գ. Լորտիկյան)։ Ընթերցանության խթանմանը ուղղված արտադասարանային ժամի առաջին մասը նվիրված էր հեքիաթների զարմանալի աշխարհին, իսկ երկրորդը երեխաներն անցկացրեցին Ամերիկյան անկյունում, որտեղ նրանք մեծ հետաքրքրությամբ ծանոթացան իրենց համար նախատեսված բազմատեսակ ժամանակակից ճանաչողական խաղերի։
Սեպտեմբերի 28-ին Լոռու մարզային գրադարանում տեղի ունեցավ «Արի բացահայտենք ժեստերի լեզվի աշխարհը» միջոցառումը, որը նվիրված էր լսողության խնդիրներ ունեցող մարդկանց իրավունքների պաշտպանությանը։
Միջոցառումը կազմակերպվել էր «Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ» ՀԿ-ի և Լոռու մարզային գրադարանի համագործակցությամբ։ Մասնակիցները լսողության խնդիրներ ունեցող անձինք էին, ովքեր հանդես եկան երաժշտական և պարային գեղեցիկ կատարումներով։