«Ճակատագիր» մենաներկայացում

#Ազգային_գրադարանային_շաբաթի_ծրագրում

<<Ազգային գրադարանային շաբաթ>> ծրագրի շրջանակներում այսօր` ապրիլի 16-ին, Լոռու մարզային գրադարանում տեղի ունեցավ Ռոբերտ Առաքելյանի` անզուսպ ծիծաղ պարգևող, բայց անչափ խորիմաստ <<Ճակատագիր>> stand up մենաներկայացումը։ Ներկայացման ընթացքում հանդիսատեսն ականատես եղավ իրական կյանքից վերցված սուր հումորային իրավիճակների։ Ներկաները գրադարանի սիրելի բարեկամին բեմից ճանապարհեցին բուռն ծափերով` նրան կրկին հյուրընկալելու մեծագույն պատրաստակամությամբ։