Խաղ-վիկտորինա Լոռու մարզային գրադարանում

<<Թումանյանական շաբաթ>> միջոցառումների շրջանակներում այսօր` փետրվարի 22-ին, Լոռու մարզային գրադարանում տեղի ունեցավ Հովհաննես Թումանյանի կյանքին և ստեղծագործությանը վերաբերող խաղ-վիկտորինա, որին մասնակցում էին Վանաձորի թիվ 1, 6, 8, 19 և 20 դպրոցների 3-րդ և 4-րդ դասարանների աշակերտները։

Վիկտորինայից առաջ թումանյանական բեմականացմամբ հանդես եկան Վանաձորի Հ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասանները։ Միջոցառման ավարտին մասնակիցները Լոռու մարզային գրադարանի կողմից արժանացան պատվոգրերի և նվեր-գրքերի։