ԳԻՐՔ ՆՎԻՐԵԼՈՒ ՕՐ

Գիրք նվիրելու օր - Հայաստանում և Արցախում 2008 թվականից նշվող նախաձեռնություն։ Օրը նշվում է յուրաքանչյուր տարի՝ փետրվարի 19-ին՝ ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը։ Տարեցտարի տոնն ավելի մեծ ժողովրդականություն է ձեռք բերում՝ մեծ արձագանք գտնելով հանրության շրջանում և ստանալով համազգային բնույթ: Փետրվարի 19-ը՝ որպես գիրք նվիրելու օր, սահմանվել է ՀՀ գրողների միության նախկին նախագահ Լևոն Անանյանի նախաձեռնությամբ և ՀՀ կառավարության որոշմամբ։

Տոնի առթիվ անցկացվում են գրական միջոցառումներ, հանրային ընթերցումներ, գրական երեկոներ, հանդիպումներ հայտնի գրողների հետ, ինչպես նաև պետական պատվերով և աջակցությամբ հրատարակված ու չվաճառված գրքերը բաշխում են մարզային և համայնքային գրադարանների միջև։
Գիրք նվիրելու օրվան ընդառաջ Լոռու մարզային գրադարանի աշխատակիցները տնօրեն Կ. Հակոբյանի հետ միասին այցելեցին Շահումյան համայնքի կրթամարզամշակութային ՀՈԱԿ։ Գրադարանի կողմից Մշակույթի տանը որպես նվիրատվություն հանձնվեց 25 միավոր գրականություն։ ՀՈԱԿ-ի հետ համագործակցությունը շարունակական է։