Հայոց բանակի կազմավորման 34-ամյակին նվիրված միջոցառում

Այսօր Լոռու մարզային գրադարանում տեղի ունեցավ Գարեգին Նժդեհի ծննդյան 140-ամյակին և հայոց բանակի կազմավորման 34-ամյակին նվիրված միջոցառում: Բանախոսը գրադարանի մանկական բաժնի աշխատակից Նարինե Ադամյանն էր: Քանի որ հունվարի 27-ը հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է, միջոցառումը մեկնարկեց լռության րոպեով: Այնուհետև բանախոսը հանգամանորեն ներկայացրեց հայոց բանակի կազմավորման պատմությունը և Գարեգին Նժդեհի գործունեությունը:

Նա հայ զինվորին մաղթեց ամուր կամք և զորություն, հայոց սահմաններին՝ աղավնաշատ երկինք: Ցուցադրվեցին հետաքրքիր հատվածներ «Գարեգին Նժդեհ» ֆիլմից: Գարեգին Նժդեհի բանաստեղծություններից ասմունքեցին Սոֆի Փահլևանյանը, Աուրիկա Բարաթյանը, ԵԹԿՊԻ Վանաձորի մասնաճյուղի ուսանող Աղասի Սարգսյանը, Նարեկ Գյոզալյանը: Ելույթ ունեցավ նաև Միքայել Վարդանյանը: Լուսինե Գյոզալյանը հանդես եկավ «Պատիվ ունեմ» և «Պատերազմը չի լռել» երգերի կատարմամբ: Վանաձորի թիվ վեց դպրոցի աշակերտուհիներ Մանե Կարապետյանը, Լիլի Պողոսյանը, Անուշիկ Աբովյանը և Միլենա Ղարդյանը հանդես եկան պարային կատարմամբ: Նրանք ընթերցեցին նաև Նժդեհի ասույթներն ու խոհերը: Լուսինե Գյոզալյանը և Մանե Կարապետյանը հանդես եկան «Հերոս տղերքը» երգի կատարմամբ: Միջոցառման ավարտին բանախոսը հայոց բանակին մաղթեց մարտական ոգի և խաղաղ ծառայություն: