Աուտիզմի իրազեկման միջազգային օր
Այսօր Լոռու մարզային գրադարանում տեղի ունեցավ Աուտիզմի իրազեկման միջազգային օրվան նվիրված սեմինար։
Այն վարում էին ՎՏՄԱԿ-Ի հոգեբան Ռուզաննա Գևորգյանը և Նունե Տիգրանյանը։
Նա անդրադարձավ աուտիզմի ախտանշաններին, մանրամասնորեն ներկայացրեց դրանց բնույթը կյանքի հատկապես վաղ փուլերում։
Բանախոսն ունկնդիրներին բաժանեց հարցաթերթիկներ, որոնց մեջ նշված էին տարբեր ախտանշաններ։ Սեմինարի մասնակիցները փորձեցին առանձնացնել այն ախտանշանները, որոնք, ըստ իրենց, բնորոշ են աուտիզմին։ Այնուհետև Ռուզաննա Գևորգյանը մասնագիտական խոր վերլուծությամբ ներկայացրեց աուտիզմի բոլոր դրսևորումները։
Նա բերում էր տարբեր օրինակներ իր աշխատանքային փորձից։ Սեմինարի մասնակիցները հղեցին տարբեր հարցեր` կապված աուտիզմի ախտանշանների, վաղ փուլերի, կանխարգելման հնարավորությունների հետ։
Սեմինարը ուսուցանող էր և հագեցած։