Ապրիլի երեքին Լոռու մարզային գրադարանում տեղի ունեցավ հանդիպում հայ ժամանակակից արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր Գուրգեն Խանջյանի հետ։ Հանդիպման նպատակը գրող_ընթերցող կապի ամրապնդումն էր։
Գուրգեն Խանջյանին հետաքրքիր հարցեր հղեցին Վանաձորի պետական համալսարանի դասախոսներ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Թերեզա Շահվերդյանը, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտներ Վալերի Փիլոյանը և Դավիթ Գյուլզադյանը, գրադարանի տնօրեն Հեղինե Հալիվորյանը, գրադարանի աշխատակից, բանասիրական գիտությունների թեկնածու Կարեն Մանուչարյանը, հանդիպմանը ներկա ընթերցողները։ Խոսվեց գրականության արարման գործում ինտուիցիայի և մտային, գիտակցված աշխատանքի հարաբերակցության, գրող_քննադատ կապի, կենսագրություն_գրականություն փոխադարձ անցումների մասին։ Քննարկումը բավականին հագեցած էր և արդյունավետ։ Հանդիպման ավարտին Կարեն Մանուչարյանը նշեց, որ արդի հայ գրականությամբ հետաքրքրվող ցանկացած հետազոտող պարտավոր է խորությամբ ուսումնասիրել Գուրգեն Խանջյանի ստեղծագործությունը։
