• Շրջանաձև ընթերցանություն
    Շրջանաձև ընթերցանություն
  • Գրքի նվիրատվության օր՝ այց Դսեղ
    Գրքի նվիրատվության օր՝ այց Դսեղ
  • Միջոցառում Անհաղթ աքլոր կենտրոնում
    Միջոցառում Անհաղթ աքլոր կենտրոնում
  • Տյառնընդառաջ
    Տյառնընդառաջ
  • Հանդիպում ստոմատոլոգի օրվա առթիվ
    Հանդիպում ստոմատոլոգի օրվա առթիվ
  • Խոսում են գրքերը
    Խոսում են գրքերը
  • Քաղպաշտպանության դասընթաց
    Քաղպաշտպանության դասընթաց
  • Գագիկ Աղաբաբյան 60
    Գագիկ Աղաբաբյան 60

Facebook

ԱՇԽԱՏԱԺԱՄԵՐ

ԳՐԱԴԱՐԱՆԸ ԲԱՑ Է՝

Երկ.-ուրբաթ.       9:00 - 18:00
Շաբաթ               10:00 - 16:00

Հանգստյան օր՝     կիրակի

ԸՆԹԵՐՑՈՂԻ ԱՆԿՅՈՒՆ

Ապրիլի 13-ին Լոռու մարզային գրադարանում տեղի ունեցավ
<< Պահպանիր և հիշիր >> կարգախոսով << Ազգային գրադարանային շաբաթ >> ծրագրի բացումը:
Տնօրեն Անահիտ Քոչարյանն իր բացման խոսքում նշեց ,որ շաբաթը հագեցած է բազմատեսակ միջոցառումներով և նվիրված է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին:
Ապրիլի 14-ին <<Հիշում եմ և պահանջում >> խորագրով կազմակերպված միջոցառումը նվիրված էր Զորավար Անդրանիկի ծննդյան 150-ամյակին:
Բան. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Հովհաննես Այվազյանը խոսեց հայ ազգի մեծ Զորավարի հերոսական կյանքի ու գործունեության մասին:
Ցերեկույթի ժամանակ ներկաները ունկնդրեցին երգեր քանդակագործ ,գեղանկարիչ ՝ Բոգդան Հովհաննիսյա նի կատարմամբ:
Ապրիլի 15-ին Կազմակերպված ցերեկույթը կրում էր <<Անզուգական Շիրազը >> խորագիրը՝ նվիրված Հովհ. Շիրազի ծննդյան 100-ամյակին:Բան. գիտ. թեկնածու ,դոցենտ Գայանե Մալումյանը խոսեց Շիրազ բանաստեղծի կյանքի և ստեղծագործությունների մասին:Ունկնդիրների վրա մեծ տպավորություն թողեց Գայանե Մալումյանը , երբ կարդաց Շիրազի գործերից: Ելույթ ունեցան նաև Երևանի թատրոնի և կինոյի Վանաձորի մասնաճյուղի դերասանական ֆակուլտետի առաջին կուրսի ուսանողները: Ցերեկույթը եզրափակվեց Վանաձորի Արվեստի քոլեջի դասախոս Կարինե Հովհաննիսյանի նվագակցությամբ երգեր ՝ բանաստեղծի տողերով ,քոլեջի սան Մհեր Կոծինյանի կատարմամբ:
Ապրիլի 16-ին Լոռու մարզային գրադարանի <<Գրադարանային գործի ավտոմատացման և էլեկտրոնային տեղեկատվության >> բաժնի վարիչ Անդրանիկ Հովհաննիսյանը խոսեց <<Թվային գրադարանների>> թվայնացումը Հայաստանյան գրադարաններում թեմայի շուրջ: Խոսեց նրանց դերի և նշանակության մասին:
Ապրիլի 17-ին Վանաձորի ԳԿՀ –ի թիվ 2 մասսայական գրադարանի կազմակերպած միջոցառումը նվիրված էր Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին: Ներկաները ունկնդրեցին մեծ եղեռնին զոհ գնացած բանաստեղծների տողերից:
Ցերեկույթի ընթացքում հնչեցին ֆիդայական երգեր:
Ապրիլի 18-ին ԱԳՇ-ի շրջանակներում կազմակերպված էր հանդիպում ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Էդմոն Մարուքյանի հետ: Պատգամավորը պատասխանեց ժողովրդին հուզող հարցերին: Հանդիպումն անցավ աշխույժ մթնոլորտում:
Ապրիլի 19-ին Ծրագրում ընդգրկված ընտանեկան ընթերցանության ժամանակ Վանաձորի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող Կարեն Մանուչարյանը կարդաց Հովհ. Թումանյանի <<Ուրախ գիշեր >> պատմվածքը: Հեռարձակումը ՝ <<Լոռի >> ՀՇ <<Բարի լույս Լոռի >> ծրագրում:
Ապրիլի 20-ին Ամփոփվեց ԱԳՇ –ի շրջանակներում կազմակերպված միջոցառումները:
Բոլոր միրոցառումները ուղեկցվել են գրքային ցուցահանդեսներով:
Միջոցառումների հանդիսավարն էր Արվեստի բաժնի առաջատար գրադարանավար Սիրուշ Գևորգյանը:

Միջոցառումների նկարները կարող եք տեսնել այստեղ

ԱԳՇ-ի ծրագիր

Կարգախոսը՝ << Պահպանիր և հիշիր >>

13.04
Ազգային գրադարանային շաբաթի բացումը Լոռու մարզային գրադարանում
ժ. 11.00-ին
14.04
Ցեղասպանություն – 100
Ցերեկույթ՝ << Հիշում եմ և պահանջում >>
ա) <<Հայոց մեծ Զորավար Անդրանիկ – 150 >>
(դասախոս ՝ բան. գիտ. թեկնածու, դոցենտ Հ. Այվազյան )
բ) Գեղարվեստական մաս
ժ. 14.30-ին
15.04
Հովհաննես Շիրազ -100
ա) <<Անզուգական Շիրազը >>
(դասախոս ՝ բան. գիտ. թեկնածու, դոցենտ Գ. Մալումյան )
բ) Գեղարվեստական մաս
ժ. 14.00-ին
16.04
<<Թվային գրադարաններ>>, թվայնացումը Հայաստանյան գրադարաններում
(մեկնաբան՝ Ա. Հովհաննիսյան )
ժ.14.00-ին
17.04
Հանդիպում ՝ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Էդմոն Մարուքյանի հետ:
ժ. 15.00-ին
17.04
Գրական ցերեկույթ ՝<< Կոչեմ ապրողաց >> , Վանաձորի ԳԿՀ –ի թիվ 2 մասսայական գրադարանում:
ժ. 15.00-ին
18.04
Փոխայցելություններ՝ Վանաձորի գրադարաններ
19.04
Ընտանեկան ընթերցանություն
20.04
Ազգային գրադարանային շաբաթի ամփոփումը Լոռու մարզային գրադարանում

Բոլոր միջոցառումները կուղեկցվեն գրքային ցուցահանդեսներով:

2015թ. մարտի 20-ին Լոռու մարզային գրադարանի կազմակերպած միջոցառումը նվիրված էր Հայաստանում Ֆրանկոֆոնիայի երկամսյակին: Միջոցառման խորագիրն էր
«Ֆրանսահայ մեծերը»: Մասնակիցներն էին քաղաքի գրողներ, արվեստագետներ,մանկավարժներ, ուսանողներ, դպրոցականներ:
Շառլ Ազնավուրի, Անրի Թրուայայի, Միսաք Մանուշյանի մասին կենսագրական տեղեկություններով հանդես եկավ Լոռու մարզային գրադարանի փոխտնօրեն Ֆրոսյա Ջանջուղազյանը: Խոսեց նրանցից յուրաքանչյուրի մասին առանձին առանձին: Նրանց սերտ կապը ֆրանսիական մշակույթի հետ: ՈՒնկնդիրներին ներկայացրեց Մանուշյանի հերոսությունները երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ:
Ցուցադրվեց Ա. Թրուայայի «Սգավոր ձյունը» ստեղծագործության հիման վրա նկարահանված համանուն ֆիլմը:
Միջոցառման հանդիսավարն էր արվեստի բաժնի աշխատակից Սիրուշ Գևորգյանը:

View the embedded image gallery online at:
http://lmg.am/newsam?start=15#sigFreeId9011fdb828

 

 

Լոռու մարզային գրադարանը հրավիրվում է մասնակցելու Ֆրանկոֆոնիային նվիրված միջոցառմանը, «Մեծ ֆրանսահայերը» խորագրով

 

Ծրագրում՝

ա) Կենսագրական տեղեկություններ (Շ. Ազնավուր, Ա. Թրուայա, Մ. Մանուշյան)

Զեկ. Ֆ. Ջանջուղազյան

բ) Կինոդիտում «Սգավոր ձյունը»  ֆիլմը.

 

Լոռու մարզային գրադարան

2015թ. մարտի 20-ին ժ 14.00-ին

 

2015թ. փետրվարի 19-ին Լոռու մարզային գրադարանը կազմակերպել էր միջոցառում` նվիրված Հովհաննես Թումանյանի ծննդյան, նաեւ գիրք նվիրելու օրվան.

Կատարվեցին այցելություններ մանկատուն, ծերանոց եւ զորամաս, գիրք նվիրաբերելով այդ կազմակերպություններին:

View the embedded image gallery online at:
http://lmg.am/newsam?start=15#sigFreeId685f819d0f

 

 

ՀԱՅՏՆԵՔ ՄԵՐ ՄԱՍԻՆ

ՄԵՐ ՀԱՍՑԵՆ

Հայաստանի Հանրապետություն, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Վարդանանց 25
Հեռ: +374 (322) 4-51-26/տնօրեն/, 2-16-72/ամերիկյան անկյուն/, 2-16-73 /մանկական բաժին, Տիգրան Մեծի 24/
Ֆաքս: +374 (322) 4-51-26
Էլ.փոստ: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։, Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օգտվողներ
5
Հոդվածներ
82
Վեբ հղումներ
9
Հոդվածների այցերի քանակը
167210