• Շրջանաձև ընթերցանություն
    Շրջանաձև ընթերցանություն
  • Գրքի նվիրատվության օր՝ այց Դսեղ
    Գրքի նվիրատվության օր՝ այց Դսեղ
  • Միջոցառում Անհաղթ աքլոր կենտրոնում
    Միջոցառում Անհաղթ աքլոր կենտրոնում
  • Տյառնընդառաջ
    Տյառնընդառաջ
  • Հանդիպում ստոմատոլոգի օրվա առթիվ
    Հանդիպում ստոմատոլոգի օրվա առթիվ
  • Խոսում են գրքերը
    Խոսում են գրքերը
  • Քաղպաշտպանության դասընթաց
    Քաղպաշտպանության դասընթաց
  • Գագիկ Աղաբաբյան 60
    Գագիկ Աղաբաբյան 60

Facebook

ԱՇԽԱՏԱԺԱՄԵՐ

ԳՐԱԴԱՐԱՆԸ ԲԱՑ Է՝

Երկ.-ուրբաթ.       9:00 - 18:00
Շաբաթ               10:00 - 16:00

Հանգստյան օր՝     կիրակի

ԸՆԹԵՐՑՈՂԻ ԱՆԿՅՈՒՆ

 

Ինչպես ամեն տարի, այս տարի եւս Հայաստանի Գրադարանային ասոցիացիան կազմակերպում է Ազգային Գրադարանային Շաբաթ միջոցառումների շարքը, որը տեղի կունենա 2016 թվականի ապրիլի 11-ից 18-ը Հայաստանի բոլոր գրադարաններում: Լոռու մարզային գրադարանը հրավիրում է Ձեզ մասնակցելու
Ազգային գրադարանային շաբաթի մեր միջոցառումներին

Ավելին …

2016 թվականի մարտի 21-ին Լոռու մարզային գրադարանում կայացավ միջոցառում նվիրված Պոեզիայի միջազգային օրվան: Ձեզ ենք ներկայացնում կադրեր միջոցառումից:

Ավելին …

Հոկտեմբերի 7-ին Լոռու մարզային գրադարանի դահլիճում տեղի ունեցավ հոբելյանական հանդիսություն` նվիրված Ղարաքիլիսայում (Կիրովական, Վանաձոր) գրադարանի հիմնադրման 100-ամյակին և Գրադարանավարի օրվան:

Միջոցառումը վարում էր բանասիրական գիտությունների թեկնածու Տարոն Դանիելյանը: Ողջույնի խոսք ասաց գրադարանի տնօրեն Անահիտ Քոչարյանը: Նա շնորհավորեց օրվա տոնի կապակցությամբ` կարևորելով գրադարանների դերը մեր հասարակության կյանքում: Իր և Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի անունից օրհնանքի խոսք ասաց Վանաձորի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու հոգևոր հովիվ տեր Վահան քահանա Ազարյանը: Նա խոսեց գրքի և ընթերցանության կարևորության մասին` գրադարանին նվիրելով վերջին տարիներին հրատարակված Հայոց ցեղասպանության ճանաչման մասին յոթ գիրք:

Ավելին …

2015թ. մայիսի 15-ին Լոռու մարզային գրադարանում կազմակերպված <<Անցյալը չի լռում …>> բանաստեղծությունների անթոլոգիայի շնորհանդեսը նվիրված էր Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին:
Միջոցառմանը մասնակցում էին մտավորականներ, ուսանողներ, աշակերտներ:
Շնորհանդեսին մասնակցում էին մտավորականներ Երևանից և Գյումրուց:

Բացման խոսք ասաց բանաստեղծուհի, մանկագիր Աննա Կոստանդյանը: Նշեց, որ գիրքը տպագրվել է գյումրեցի բանաստեղծ Գագիկ Վարդանյանի նախաձեռնությամբ: Գրքում տպագրված հեղինակներ՝ Երևանի <<Անահիտ>> արվեստի կենտրոնի նախագահ Անահիտ Դանիելյանը ,վաստակաշատ մանկավարժ Ռոզա Վարդանյանը, Աննա Թոմոյանը, Գագիկ Մինասյանը, ինչպես նաև Աննա Գևորգյանը ներկայացրին իրենց ստեղծագործություններից: Անահիտ Դանիելյանի տողերից ասմունքեց Հայաստանի հանրային ռադիոյի երկարամյա հաղորդավարուհի Անահիտ Նավասարդյանը:

Ավելին …

2015թ. Մայիսի 8-ին ,Լոռու մարզային գրադարանի կազմակերպած միջոցառումը ՝ << Փառապանծ հաղթանակ -70 >> խորագրով, նվիրված էր Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 70- ամյակին:
Ներկա էին քաղաքի մանկավարժներ , գրողներ , ուսանողներ , դպրոցականներ:
<<Հավերժական կրակի պես անմար է ժողովրդի հիշողությունը: Անմահ են նրանք , ովքեր ընկան հանուն հաղթանակի: <<Ոչ ոք չի մոռացվել , ոչինչ չի մոռացվել >> երախտագետ սերունդների այս խոսքերը ,ոչ միայն հարգանքի տուրք են ,այլև մարտակոչ ՝ ընդդեմ պատերազմի >>:
Այսպիսին էր Վանաձորի պետական համալսարանի դասախոս, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ֆելիքս Մովսիսյանի խոսքի սկիզբը:
Մայիսի 9-ը կրկնակի տոն էր հայ ժողովրդի համար: Խոսեց Մեծ հայրենականի անցած հաղթական ճանապարհի և Շուշիի ազատագրման հետ կապված պատմության շուրջ: Անդրադարձավ Հայրենական պատերազմի ծագման , նրա հաղթանակի հետ կապված կարևոր խնդիրներին:
Միջոցառմանը հանդես եկան Երևանի թատրոնի և կինոյի ինստիտուտի Վանաձորի մասնաճյուղի դերասանական ֆակուլտետի առաջին կուրսի ուսանողներ Մ. Շողերյանը և Ա. Ղորխմազյանը:
Ունկնդիրների ուշադրությանն արժանացավ << Նամակներ փառքի և անմահության >> գրքից քաղված 1945թ. զոհված Վարդան Անտոնյանի հուզիչ նամակը ՝ Վանաձորի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող ՝ Կարեն Մանուչարյանի ընթերցմամբ: Ունկնդիրներին հուզմունք պատճառեց նաև Վանաձորի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող ՝ Ռոբերտ Սարգսյանի << Պապից և հորից ՝թոռանը >> պատգամը:
Միջոցառման ողջ ընթացքում ներկաները դիտեցին փաստավավերագրական ֆիլմեր ՝ Մեծ հայրենականի հաղթանակի դրվագներով:
Միջոցառման հանդիսավարն էր արվեստի բաժնի առաջատար գրադարանավար Սիրուշ Գևորգյանը:

View the embedded image gallery online at:
http://lmg.am/newsam?start=10#sigFreeId7f4a16fd04

ՀԱՅՏՆԵՔ ՄԵՐ ՄԱՍԻՆ

ՄԵՐ ՀԱՍՑԵՆ

Հայաստանի Հանրապետություն, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Վարդանանց 25
Հեռ: +374 (322) 4-51-26/տնօրեն/, 2-16-72/ամերիկյան անկյուն/, 2-16-73 /մանկական բաժին, Տիգրան Մեծի 24/
Ֆաքս: +374 (322) 4-51-26
Էլ.փոստ: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։, Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օգտվողներ
5
Հոդվածներ
82
Վեբ հղումներ
9
Հոդվածների այցերի քանակը
167217