• Շրջանաձև ընթերցանություն
    Շրջանաձև ընթերցանություն
  • Գրքի նվիրատվության օր՝ այց Դսեղ
    Գրքի նվիրատվության օր՝ այց Դսեղ
  • Միջոցառում Անհաղթ աքլոր կենտրոնում
    Միջոցառում Անհաղթ աքլոր կենտրոնում
  • Տյառնընդառաջ
    Տյառնընդառաջ
  • Հանդիպում ստոմատոլոգի օրվա առթիվ
    Հանդիպում ստոմատոլոգի օրվա առթիվ
  • Խոսում են գրքերը
    Խոսում են գրքերը
  • Քաղպաշտպանության դասընթաց
    Քաղպաշտպանության դասընթաց
  • Գագիկ Աղաբաբյան 60
    Գագիկ Աղաբաբյան 60

Facebook

ԱՇԽԱՏԱԺԱՄԵՐ

ԳՐԱԴԱՐԱՆԸ ԲԱՑ Է՝

Երկ.-ուրբաթ.       9:00 - 18:00
Շաբաթ               10:00 - 16:00

Հանգստյան օր՝     կիրակի

ԱԶԴԱՐԱՐ

ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՄԱՆՈՐ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ

Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ․․․
Ջերմագին մաղթանքներով՝ Լոռու մարզային գրադարան

ԸՆԹԵՐՑՈՂԻ ԱՆԿՅՈՒՆ

2015թ. փետրվարի 19-ին Լոռու մարզային գրադարանը կազմակերպել էր միջոցառում` նվիրված Հովհաննես Թումանյանի ծննդյան, նաեւ գիրք նվիրելու օրվան.

Կատարվեցին այցելություններ մանկատուն, ծերանոց եւ զորամաս, գիրք նվիրաբերելով այդ կազմակերպություններին:

View the embedded image gallery online at:
http://lmg.am/newsam/mijocarumner?start=15#sigFreeId685f819d0f

 

 

2015թ. մարտի 20-ին Լոռու մարզային գրադարանի կազմակերպած միջոցառումը նվիրված էր Հայաստանում Ֆրանկոֆոնիայի երկամսյակին: Միջոցառման խորագիրն էր
«Ֆրանսահայ մեծերը»: Մասնակիցներն էին քաղաքի գրողներ, արվեստագետներ,մանկավարժներ, ուսանողներ, դպրոցականներ:
Շառլ Ազնավուրի, Անրի Թրուայայի, Միսաք Մանուշյանի մասին կենսագրական տեղեկություններով հանդես եկավ Լոռու մարզային գրադարանի փոխտնօրեն Ֆրոսյա Ջանջուղազյանը: Խոսեց նրանցից յուրաքանչյուրի մասին առանձին առանձին: Նրանց սերտ կապը ֆրանսիական մշակույթի հետ: ՈՒնկնդիրներին ներկայացրեց Մանուշյանի հերոսությունները երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ:
Ցուցադրվեց Ա. Թրուայայի «Սգավոր ձյունը» ստեղծագործության հիման վրա նկարահանված համանուն ֆիլմը:
Միջոցառման հանդիսավարն էր արվեստի բաժնի աշխատակից Սիրուշ Գևորգյանը:

View the embedded image gallery online at:
http://lmg.am/newsam/mijocarumner?start=15#sigFreeId9011fdb828

 

 

2014 թ. ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հայտարարվել էր շեքսպիրյան տարի:
Սույն թվականի դեկտեմբերի 18-ին Լոռու մարզային գրադարանում կազմակերպվել էր «Շեքսպիրը եւ հայ գրականությունը» խորագրով միջոցառումը՝ նվիրված Շեքսպիրի ծննդյան 450-ամյակին:
Թեմայի շուրջ դասախոսություն կարդաց բանաստեղծ, թարգմանիչ Խորեն Գասպարյանը: Զուգահեռներ անցկացրեց Շեքսպիրի եւ հայ գրողներ՝ Թումանյանի, Տերյանի, Ավ. Իսահակյանի ստեղծագործությունների միջեւ:
Խոսեց Հովհ. Խան-Մասեհյանների եւ Արամ Թոփչյանի շեքսպիրյան թարգմանություններից:
Հովհ. Աբելյանի անվան դրամատիկական թատրոնի դերասան, ՀՀ ժողովրդական արտիստ՝ Հակոբ Ազիզյանը կարդաց հատված՝ «Համլետ» ողբերգությունից:
Միջոցառմանը ներկա էին քաղաքի մտավորականներ, ուսանողներ, դպրոցականներ, լրագրողներ, որոնք իրենց անմիջական մասնակցությունը ցուցաբերեցին ցերեկույթի ընթացքում:
Ցերեկույթի հանդիսավարն էր դերասան Սեւակ Սարգսյանը:

Հոկտեմբերի 4-ին Լոռու մարզային գրադարանում կազմակերպվեց Գրադարանային երեկո՝ «Հանդիպման վայրը՝ գրադարան» խորագրով:
Երեկոն բացվեց Կոմիտասի ստեղծագործություններով՝ քաղաքապետարանի կամերային նվագախմբի կատարմամբ (դիրիժոր Ռ. Վարդազարյան): Երեկոյի ընթացքում ելույթ ունեցան երաժշտական քոլեջի սաները՝ Կարինե Հովհաննիսյանի նվագակցությամբ: Ասմունքով հանդես եկան «Բոհեմ» կամերային թատրոնի սաները: Լոռու մարզի գրողների բաժանմունքի վարիչ, բանաստեղծ Մանվել Միկոյանը ունկնդիրներին ծանոթացրեց անցած մեկ տարվա ընթացքում լույս տեսած գրքերի հետ:

Ավելին …

Հարգելի ընթերցողներ

Դուք հրավիրվում եք մասնակցելու «Հանդիպման վայրը գրադարան» խորագրով «Գրադարանային երեկո» հանդիսությանը:

2014թ. հոկտեմբերի 4-ին, ժամը 18:00-22:00,
Լոռու մարզային գրադարանում:

Ավելին …

ՀԱՅՏՆԵՔ ՄԵՐ ՄԱՍԻՆ

ՄԵՐ ՀԱՍՑԵՆ

Հայաստանի Հանրապետություն, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Վարդանանց 25
Հեռ: +374 (322) 4-51-26/տնօրեն/, 2-16-72/ամերիկյան անկյուն/, 2-16-73 /մանկական բաժին, Տիգրան Մեծի 24/
Ֆաքս: +374 (322) 4-51-26
Էլ.փոստ: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։, Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օգտվողներ
5
Հոդվածներ
95
Վեբ հղումներ
9
Հոդվածների այցերի քանակը
184800