Պարգևատրվեցին դպրոցական առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլի մրցանակակիրները

Այսօր Լոռու մարզային գրադարանում կազմակերպվել էր 2020-2021 ուստարվա դպրոցական առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլի դիպլոմակիրների պարգևատրումը:
Հանդիսավոր միջոցառմանը ներկա էին Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արամ Գրիգորյանը, վարչության պաշտոնյաներ:
Դպրոցականներին շնորհավորեց և իր ու մարզպետ Արամ Խաչատրյանի անունից բարեմաղթանքի ջերմ խոսքեր հղեց Գոռ Ասրյանը: Նա հպարտությամբ շեշտեց, որ նախորդ ուստարվա համեմատությամբ այս ուստարում մրցանակակիրների թիվը ավելի քան կրկնապատկվել է՝ 15-ից դառնալով 33, ինչը հպարտանալու առիթ է տալիս: Նա հույս հայտնեց, որ տարեցտարի մրցանակակիրների թիվը կավելանա:
Գոռ Ասրյանը Լոռու մարզպետի շնորհավորագրեր հանձնեց բոլոր մրցանակակիրներին և նրանց ուսուցիչներին:
Ի դեպ՝ ՆԶՊ առարկայից ամենաշատ մրցանակային տեղերը Արցախից հետո նվաճել են հենց Լոռու մարզի դպրոցականները, ինչի առթիվ Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանին նաև գավաթ հանձնվեց: