ՄԱՐՏԻ 27-Ը` ԹԱՏՐՈՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐ

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը, «Հրատ» ՀԿ-ն և «Թատերական Լոռի» փառատոնը Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի հիմնադրման 90-ամյակին ընդառաջ հանրահռչակել են Լոռվա մայր թատրոնը և նրա անխոնջ նվիրյալներին` նկարահանելով գեղեցիկ ֆիլմ թատրոնի պատմության մասին, որի դիտումը տեղի ունեցավ Լոռու մարզային գրադարանում։


Գրադարանը տոնի առթիվ հյուրընկալեց իր լավագույն բարեկամ թատրոնի դերասաններ Վահրամ Խառատյանին, Էդգար Բարսեղյանին և թատրոնի PR մենեջեր Գոռ Փելեշյանին։ Ֆիլմի դիտումից հետո հնչեցին կարծիքներ ֆիլմի, թատրոնի և առհասարակ թատերական կյանքի վերաբերյալ։ Գրադարան-թատրոն համագործակցությունը ավելի ու ավելի է ամրապնդվում նմանօրինակ հանդիպում-քննարկումների շնորհիվ։
Շնորհավորում ենք ոլորտի նվիրյալներին մասնագիտական տոնի առթիվ, մաղթում ենք անսպառ ստեղծագործական միտք և մեծ բեմեր։