ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

Գրադարան-թատրոն համագործակցություն

Լոռու մարզային գրադարանի մի խումբ աշխատակիցներ տնօրեն Կ. Հակոբյանի հետ միասին հյուրընկալվեցին Վանաձորի Հ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին թատրոնի ստեղծագործական ծրագրերն ու հետագա անելիքները:

Անկախության տոնը Լոռու մարզային գրադարանում

Անկախության տոնը Հայաստանում նշվում է ամեն տարի սեպտեմբերի 21-ին։ Այն Հայաստանի պետական և ազգային տոներից մեկն է, որին անդրադարձել է նաև Լոռու մարզային գրադարանը՝ կազմակերպելով  միջոցառում և  ցուցադրություն : 

Ցուցահանդես՝ նվիրված Աղասի Այվազյանի 95-ամյակին

Աղասի Այվազյանը ծնվել է Վրացական ԽՍՀ Աբասթուման ավանում։ Սովորել է Թբիլիսիի գեղարվեստի ակադեմիայում (1942), Թբիլիսիի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում, Երևանի գեղարվեստա-թատերական և ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտներում (1945-1948)։ Տարբեր հիմնարկություններում աշխատել է որպես նկարիչ-մուլտիպլիկատոր, գծագրող, կոնստրուկտոր, լրագրող։ 1965-1973 թվականներին եղել է «Գրական թերթի» արձակի բաժնի վարիչը, 1973-1981 թվականներին՝ «Էկրան» ամսագրի գլխավոր խմբագիրը։ Որպես ռեժիսոր աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում։ 1967 թվականին «Հայֆիլմ» կինոստուդիայում նրա սցենարով նկարահանվել է Եռանկյունի (Ֆիլմ) կինոնկարը, որը երկրորդ մրցանակ է ստացել 1968 թվականի լենինգրադյան համամիութենական փառատոնում։ 90-ականների սկզբին խմբագրել է «Հայություն» շաբաթաթերթը։

FLEX շնորհանդես Վանաձորի ամերիկյան անկյունում

Սեպտեմբերի 10-ին  Վանաձորի ամերիկյան անկյունը կազմակերպեց  առցանց  շնորհանդես «Ապագա առաջնորդների փոխանակման ծրագրի» (FLEX) վերաբերյալ: Իսկ ահա Սեպտեմբերի 11-ին անկյունը հյուրընկալեց FLEX ծրագրի  շրջանավարտներ Անուշ Մարգարյանին, Նորայր Ամիրխանյանին և Լուսինե Ավետիսյանին, ովքեր ղեկավարեցին շնորհանդեսը: 

Խորեն Աբրահամյանն ասել է . . .

Լավը չտեսնելը նույնքան վտանգավոր է, ինչքան, ասենք երբ որ վատը չես տեսնում կամ չես ուզում տեսնել:

Ես կես դարից ավել նույն գործով եմ զբաղվում, դժվար է, ծանր է, հատկապես ինքս ինձ հետ կռիվ տալուց հոգնել եմ, բայց ես ուրիշ որևէ բանով զբաղվել չեմ կարող , ուրիշ որևէ բան չգիտեմ: Ինքս ինձնից հո չեմ կարող փախչել: Ես դերասան եմ:

Շատ երկար ճանապարհ եմ անցնել, կողքից կարող են ինձ նայել ու ասել բախտը բերել է, բախտը բերե՞լ, չկա այդպիսի բան: Ես 8-10 տարի մասսայական տեսարաններում վազվզել եմ: