Գրադարանը սեր է․․․

Վերջերս Ներսես Հայրապետյանը իր ֆեյսբուքյան էջում առաջարկել էր նոր բնորոշումներով լրացնել իր կողմից առաջարկված գրադարանի հետևյալ բնութագիրը․ «Գրադարանը մարդկանց և գաղափարների հանդիպման միջավայր է։ Գրադարանը ոգևորում է, զարմացնում, ընդլայնում մտահորիզոնը․․․»։ Ինչպես խոստացել էինք, ստացված արձագանքներից առանձնացրել և ձեր ուշադրությանն ենք ներկայացնում գրադարանի մասին ասույթների լավագույն տասնյակը՝ ըստ հավանումների քանակի։

Սուսաննա Մանուկյան — Գրադարանը ինտելեկտուալ մարդկանց միջավայր է, գրքերի, ամսագրերի ու թերթերի հանգրվանը։ Գրադարանը ինքնակրթվելու հրաշալի հնարավորություն է, մասնագիտական կրթությամբ հարուստ մարդկանց հավաքատեղի։ Գրադարանը մշակութային կենտրոն է և գրքասեր մարդկանց հանդիպման վայր։ Գրադարանը տիեզերք է և այդ տիեզերքի մի մասնիկն էլ մենք ենք` գրադարանավարներս։ Գրադարանը սեր է… (30)

Մարգարիտ Գույումջյան — Գրադարանը մշակութային խաչմերուկ է….(21)

Նազիկ Հովասափյան — Գրադարանը Բրենդ է, որը դիմացել է դարերի փորձությանը, եղել է, կա և լինելու է (11)

Անդրանիկ Հովհաննիսյան — Գրադարանը … թողեք մնա գրադարան (11)

Հայաստանի համայնքային գրադարաններ — Գրադարանը վայր է, ուր հանդիպում ես ինքդ քեզ հետ, ճանաչում սեփական կարողություններն ու հմտությունները… (7)

Արմինե Հովհաննիսյան — Գրադարանը ամբարված գիտելիք է (5)

Վաչագան Պետրոսյան — Գրադարանը մտքի անհուն տիեզերքն է, իսկ գրքերը անհասանելի և աննման մոլորակները (5)

Հասմիկ Բաբաջանյան — Գրադարանը մշտապես զարգացող հանրային օրգանիզմ է, կառույց, որտեղ ժամանակի հետ պարզապես փոխվում են այցելուների պահանջները։ (5)

Լիլիթ Փաշինյան — Գրադարանը հին, բայց չհնացող մի հեքիաթ է, ու այդ հեքիաթի գոյությանը կհավատա միայն նա, ով իր կյանքում գոնե մեկ անգամ վայելել է դարերի խորքից եկող անխոս վկաների՝ գրքերի անփոխարինելի ու չձանձրացնող ընկերակցությունը։ (5)