ԱՅՍՕՐ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՆ Է

Հուլիսի 30-ը Ընկերության միջազգային օրն է, որը սահմանվել է ընկերներին երախտագիտություն հայտնելու նպատակով։ Ընկերության միջազգային օրը ամենաերիտասարդ տոներից մեկն է օրացույցում։ Այդ օրը հուլիսի 30-ին նշելու գաղափարը հաստատվել է 2011 թվականի ապրիլի 27-ին` ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 65-րդ համագումարի ժամանակ։ ՄԱԿ-ը պետական կառույցներին, ինչպես նաև միջազգային կազմակերպություններին առաջարկել է նշել հուլիսի 30-ը համաձայն մշակութային սովորույթների:


Լավ, ամուր ընկերությունը, անկասկած, ընծա է Աստծո կողմից: Այդպիսի ընկերությունը պարգեւում է երջանկություն, անվտանգության ու հարմարավետության զգացում:
Այդ առիթով Լոռու մարզային գրադարանի աշխատակիցներն այցելեցին մեր համաքաղաքացի բազմաշնորհ քանդակագործ , գեղանկարիչ, գրադարանի լավ ընկեր ու բարեկամ Բոգդան Հովհաննիսյանի արվեստանոց։ Ընկերական ջերմ ու մտերմիկ միջավայրում հյուրերը ծանոթացան վարպետի աշխատանքներին և միասին երգեցին ժողովրդական երգեր։
ԼՄԳ աշխատակիցները վարպետին նվիրեցին դեկորատիվ նկար իր ծաղրանկարով։