ՄԵՆԱՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆՈՒՄ

Թատրոնի միջազգային օրվան ընդառաջ այսօր Լոռու մարզային  գրադարանի դահլիճում Ա.Չեխովի «Ծխախոտի վնասների մասին» մենաներկայացումը  մեծ հաջողությամբ ցուցադրվեց թատերասեր հանրությանը։
Ներկայացումից առաջ բեմադրիչ Ռոբերտ Առաքելյանը խոսեց ներկայացման առանձնահատկությունների մասին։ Իվան Նյուխինի դերում հանդես եկավ Վյաչեսլավ Հայրապետյանը։


Ներկայացման ավարտից հետո ներկաներն արտահայտեցին իրենց կարծիքը, ծավալվեց հետաքրքրիր քննարկում։ Ելույթով հանդես եկավ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, թատերագիր Սամվել Խալաթյանը, ով հիացմունքով խոսեց ներկայացման, բեմադրական արվեստի և դերասան Վյաչեսլավ Հայրապետյանի կատարման մասին` մատնանշելով մեկնաբանման բազմաթիվ հոգեբանական նրբերանգներ:
Գրադարան-թատրոն համագործակցությունը շարունակական է: