ՄԵՆՔ ԲՈԼՈՐՍ ՀԱՎԱՍԱՐ ԵՆՔ

Կանանց միամսյակի կապակցությամբ այսօր Լոռու մարզային գրադարանում տրվեց <<Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ>> հկ֊ի ` "EREOstyle" ՍՁ֊ի շահառուների ձեռքի աշխատանքների ցուցահանդես-տոնավաճառի մեկնարկը։

Միջոցառմանն իրենց ողջույնի և շնորհավորական խոսքերով հանդես եկան գրադարանի տնօրեն Կարինե Հակոբյանը, Վանաձորի Սուրբ Գր. Նարեկացի եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վահան քահանա Ազարյանը, Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող Լոռու մարզային հանձնաժողովի քարտուղար Վալերի Ջաղինյանը, Զբաղվածության կենտրոնի տնօրեն Արա Առաքելյանը, <<Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ>> հկ-ի նախագահ Անուշ Ասլանյանը։ Գեղարվեստական կատարումներով հանդես եկան կազմակերպության շահառուները։ Կազմակերպության կողմից գրադարանը նվեր ստացավ Հաշմանդամության վերաբերյալ գրականություն և գեղարվեստական ստեղծագործությունների աուդիոգրքեր։
Ցուցահանդես-տոնավաճառի մեկնարկին բոլոր ներկաները ժեստերի լեզվով ասացին <<Մենք բոլորս հավասար ենք>>։ Ձեռքի աշխատանքների ցուցադրությունը գրադարանում կշարունակվի շուրջ մեկ ամիս։