ԼՈՌՈՒ ՄԱՐԶԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆԸ՝ 50-ԱՄՅԱԿԻՆ Սեպտեմբերի երեսունին Լոռու մարզային գրադարանում մեծ շուքով նշվեց գրադարանի տիպային մասնաշենքի 50-ամյակը։ Ներկա էին ՀՀ Վարչապետի խորհրդական Արամ Խաչատրյանը, ՀՀ Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանը, ԿԳՄՍ նախարարության մշակութային ժառանգության գլխավոր մասնագետ Վարդուշ Մովսիսյանը, Վանաձորի համայնքապետի գլխավոր խորհրդական Արման Բերնեցյանը, պետական բարձրաստիճան այրեր , արվեստի, մշակույթի գործիչներ, դասախոսներ , գրադարանի երկարամյա աշխատակիցներ , ուսանողներ , ընթերցողներ։
Մարտի 27-ին Թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ
Լոռու մարզային գրադարանում կազմակերպվել էր «Գրականություն և թատրոն․ առնչակցություններ» խորագրով քննարկում։
Գրադարանը հյուրընկալել էր Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրեն Լուսինե Սահակյանին, գլխավոր ռեժիսոր Սարգիս Մանուկյանին, դերասաններ Արամայիս Սարգսյանին, Արամ Մխիթարյանին, Էդգար Քոչարյանին, Գայանե Մեսրոպյանին, Հերիքնազ Բաղդասարյանին։
Չկա ավելի հեշտ բան, քան սովորական կնոջը բացառիկ կին դարձնելը։ Բավական է սիրել նրան․․․ (Սովաժոն)
Լոռու մարզային գրադարանի նախաձեռնությամբ մարտի 7-ին տեղի ունեցավ Կանանց միջազգային օրվան նվիրված տոնական միջոցառում։








