Հոկտեմբերի 27-ին ավարտվեց մեծ գրող և թարգմանիչ Ռուբեն Հովսեփյանի երկրային ժամանակը:
Գրողի ստեղծագործությունն արժևորելու և նրա հավերժական ներկայությունն ընթերցողների սրտերում ապահովելու նպատակով նոյեմբերի 8-ին Լոռու մարզային գրադարանը միջոցառում էր կազմակերպել՝ նվիրված Ռուբեն Հովսեփյանին և նրա ստեղծագործությանը: Միջոցառման ընթացքում ելույթ ունեցան բանաստեղծ, թարգմանիչ Խորեն Գասպարյանը և ՎՊՀ-ի բանասիրական ֆակուլտետի առաջին կուրսի մագիստրանտ Կարեն Մանուչարյանը: Գրողի մասին հուշեր պատմվեցին. խոսվեց Ռուբեն Հովսեփյանի ստեղծագործության և թարգմանական գործունեության կարևորության մասին: Գրողի մասին պատմվող հուշերը, նրա ստեղծագործություններից արված գեղեցիկ մեջբերումները հուզել էին ներկաներին: Միջոցառման վերջում կազմակերպիչներին իր շնորհակալության խոսքն ուղղեց Ստեփան Զորյանի տուն-թանգարանի տնօրեն, բանաստեղծուհի Լենա Անթառանյանը:
http://lmg.am/homeam/82-norutyunner/mijocarumner/164-ruben-hovsepyan#sigFreeId234c1f1444