Դասախոսություն «Հայ-անգլիական գրական առնչություններ» թեմայով

Սեպտեմբերի 25-ին Լոռու մարզային գրադարանում Եվրոպական ժառանգության օրերի «Համընդգրկուն ժառանգություն» խորագրով ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ «Հայ-անգլիական գրական առնչություններ» թեմայով միջոցառում-դասախոսություն: Ներկա էին ուսանողներ, գրադարանի աշխատակիցներ, գրականությամբ հետաքրքրվող անձինք: Բանախոսը գրադարանի աշխատակից Կարեն Մանուչարյանն էր:

Վերջինս, հիմնվելով Վարդան Փարթամյանի «Հայ-անգլիական գրական առնչություններ» գրքում ներկայացված տեսակետների վրա, խոսեց Դ. Դեֆոյի, Ջ. Սվիֆթի, Ջ Բայրոնի ստեղծագործությունների եւ հայ գրականության վրա դրանց թողած տարբեր ազդեցությունների մասին: Ունկնդիրները տվեցին տարբեր հարցեր՝ կապված վերը նշված գրողների ստեղծագործությունների հետ: Ծավալվեց հետաքրքիր քննարկում: