• Շրջանաձև ընթերցանություն
    Շրջանաձև ընթերցանություն
  • Գրքի նվիրատվության օր՝ այց Դսեղ
    Գրքի նվիրատվության օր՝ այց Դսեղ
  • Միջոցառում Անհաղթ աքլոր կենտրոնում
    Միջոցառում Անհաղթ աքլոր կենտրոնում
  • Տյառնընդառաջ
    Տյառնընդառաջ
  • Հանդիպում ստոմատոլոգի օրվա առթիվ
    Հանդիպում ստոմատոլոգի օրվա առթիվ
  • Խոսում են գրքերը
    Խոսում են գրքերը
  • Քաղպաշտպանության դասընթաց
    Քաղպաշտպանության դասընթաց
  • Գագիկ Աղաբաբյան 60
    Գագիկ Աղաբաբյան 60

Facebook

ԱՇԽԱՏԱԺԱՄԵՐ

ԳՐԱԴԱՐԱՆԸ ԲԱՑ Է՝

Երկ.-ուրբաթ.       9:00 - 18:00
Շաբաթ               10:00 - 16:00

Հանգստյան օր՝     կիրակի

ԱԶԴԱՐԱՐ

ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՄԱՆՈՐ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ

Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ․․․
Ջերմագին մաղթանքներով՝ Լոռու մարզային գրադարան

ԸՆԹԵՐՑՈՂԻ ԱՆԿՅՈՒՆ

 

2016 թ. ապրիլի 11-18-ը Լոռու մարզային գրադարանում տեղի ունեցավ Ազգային գրադարանային շաբաթ միջոցառումների շարքը, որը նվիրված էր Հայաստանի հանրապետության անկախության 25-րդ տարեդարձին:

Ապրիլի 11-ին Լոռու մարզային գրադարանում տեղի ունեցավ <<Եղիցի գիր, եղիցի գիրք եվ եղեվ լույս >> կարգախոսով <<Ազգային գրադարանային շաբաթ >> ծրագրի բացումը:
Տնօրեն Անահիտ Քոչարյանն իր բացման խոսքում նշեց, որ ԱԳՇ-ի շրջանակներում ընդգրկված են բազմաբնույթ միջոցառումներ:

Ապրիլի 11-ին Տեղի ունեցավ հանդիպում Երևանից ժամանած <<Կանանց ռեսուրսային կենտրոն >> ՀԿ –ի հետ,որն իրենից ներկայացնում էր շրջիկ ,շնչող գրադարան: Այս նախաձեռնության նպատակը առերես զրույցն է մարդկանց հետ:

Ապրիլի 12-ին Հայաստանում ֆրանկոֆոնիայի երկամսյակին նվիրված .
ա) Դասախոսություն ՝ <<Ոսկան Երևանցու տպարանի հիմնումը Մարսելում >>:
Ներկաները ունկնդրեցին և ծանոթացան հայ տպագիր գրքի պատմության նոր շրջանի ՝ Ոսկանյան տպարանի անցած ճանապարհի հետ:
Ցերեկույթի ընթացքում էկրանին ցուցադրվեց ֆրանսահայ նկարիչ Ժանսեմի (Հովհաննես Սեմերճյան ) նկարներից և ունկնդրեցին կենսագրական տեղեկություններ:

Ապրիլի13-ին Գրական ցերեկույթի ժամանակ ՎՊՀ-ի դասախոս բան. Գիտ. թեկնածու ,դոցենտ Գ. Մալումյանը ներկայացրեց Հրանտ Մաթևոսյանի << Նանա իշխանուհու կամուրջը >> վիպակը, մեկնաբանեց և ունկնդիրներին հասցրեց գրքի հիմնական գաղափարը ՝ մեծարելով գրողին և նրա հայացքների արդիականությունը:
Ցերեկույթի ժամանակ դիտեցին Համո Սահյանի << Իրիկնահաց >> խորագրով տեսանյութը:Կարդում է ՀՀ վաստ. Արտիստուհի Գ. Մեջլումյանը:

Ապրիլի 14-ին Դասախոսություն <<Ղարաբաղ – Ադրբեջան հակամարտության հետևանքները >>:
ՎՊՀ-ի դասախոս , պատմ. գիտ. դոկտոր , պրոֆեսոր Ֆ. Մովսիսյանը մանրամասնորեն ներկայացրեց պատերազմական վիճակը, խոսեց արդի քաղաքականության ,դրսևորումների, կողմնորոշումների , դիվանագիտական հարաբերությունների մասին:

Ապրիլի 15-ին Ծրագրում ընդգրկված ընթերցանության ժամանակ Վանաձորի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող Կարեն Մանուչարյանը կարդաց Հովհ. Թումանյանի <<ՈՒրախ գիշեր >> պատմվածքը:
Թիվ 20 միջն. դպրոցի 7-րդ դասարանի աշակերտուհի Արինա Անտոնյանը կարդաց Հովհ. Թումանյանի <<Սուտասանը >> պատմվածքը հայերեն և անգլերեն լեզվով:
Հեռարձակումը ՝ << Լոռի >> ՀԸ << Բարի լույս Լոռի >> ծրագրում:

Ապրիլի16-ին Կազմակերպվել էր փոխայցելություններ Վանաձորի տարբեր գրադարաններ:

Ապրիլի 18-ին Ամփոփվեց ԱԳՇ-ի շրջանակներում կազմակերպված միջոցառումները:
Բոլոր միջոցառումները ուղեկցվել են գրքային ցուցահանդեսներով:
Միջոցառումների հանդիսավարն էր ՎՊՀ-ի բանասիրական ֆակուլտետի լրագրության բաժնի 3-րդ կուրսի ուսանողուհի Անի Մեհրաբյանը:

 

Ավելացնել առաջարկություն


Անվտանգության կոդ
Թարմացնել

ՀԱՅՏՆԵՔ ՄԵՐ ՄԱՍԻՆ

ՄԵՐ ՀԱՍՑԵՆ

Հայաստանի Հանրապետություն, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Վարդանանց 25
Հեռ: +374 (322) 4-51-26/տնօրեն/, 2-16-72/ամերիկյան անկյուն/, 2-16-73 /մանկական բաժին, Տիգրան Մեծի 24/
Ֆաքս: +374 (322) 4-51-26
Էլ.փոստ: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։, Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օգտվողներ
5
Հոդվածներ
95
Վեբ հղումներ
9
Հոդվածների այցերի քանակը
182270