Ֆ. Մ. Դոստոևսկի «Ոճիր և պատիժ»

Լոռու մարզային գրադարանի և Գյումրիում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի Լոռու մարզի կոնտակտային կենտրոնի (ղեկավար` Վախթանգ Մելիքսեթյան) համագործակցության շրջանակներում այսօր գրադարանում տեղի ունեցավ միջոցառում` նվիրված Ֆ. Մ. Դոստոևսկու «Ոճիր և պատիժ» ստեղծագործության հոբելյանական տարվան։

Գրադարանում նախապես բացվել էր Դոստոևսկու գրքերի ցուցահանդես։ Միջոցառման ընթացքում ներկաները դիտեցին ճանաչողական ֆիլմ, գրադարանի ընթերցողները կարդացին հատվածներ ստեղծագործությունից։ Դոստոևսկու կյանքին, գործունեությանը, ստեղծագործական ուղուն նվիրված զեկույցով հանդես եկավ
«Ռուսաստանի բարեկամներ» հասարակական կազմակերպության կառավարման խորհրդի անդամ, Վանաձորի թիվ 23 հիմնական դպրոցի ռուսաց լեզվի և գրականության ուսուցիչ Ավագ Գրիգորյանը։