• Շրջանաձև ընթերցանություն
    Շրջանաձև ընթերցանություն
  • Գրքի նվիրատվության օր՝ այց Դսեղ
    Գրքի նվիրատվության օր՝ այց Դսեղ
  • Միջոցառում Անհաղթ աքլոր կենտրոնում
    Միջոցառում Անհաղթ աքլոր կենտրոնում
  • Տյառնընդառաջ
    Տյառնընդառաջ
  • Հանդիպում ստոմատոլոգի օրվա առթիվ
    Հանդիպում ստոմատոլոգի օրվա առթիվ
  • Խոսում են գրքերը
    Խոսում են գրքերը
  • Քաղպաշտպանության դասընթաց
    Քաղպաշտպանության դասընթաց
  • Գագիկ Աղաբաբյան 60
    Գագիկ Աղաբաբյան 60

Facebook

ԱՇԽԱՏԱԺԱՄԵՐ

ԳՐԱԴԱՐԱՆԸ ԲԱՑ Է՝

Երկ.-ուրբաթ.       9:00 - 18:00
Շաբաթ               10:00 - 16:00

Հանգստյան օր՝     կիրակի

ԸՆԹԵՐՑՈՂԻ ԱՆԿՅՈՒՆ

Հոկտեմբերի 7-ին Լոռու մարզային գրադարանի դահլիճում տեղի ունեցավ հոբելյանական հանդիսություն` նվիրված Ղարաքիլիսայում (Կիրովական, Վանաձոր) գրադարանի հիմնադրման 100-ամյակին և Գրադարանավարի օրվան:

Միջոցառումը վարում էր բանասիրական գիտությունների թեկնածու Տարոն Դանիելյանը: Ողջույնի խոսք ասաց գրադարանի տնօրեն Անահիտ Քոչարյանը: Նա շնորհավորեց օրվա տոնի կապակցությամբ` կարևորելով գրադարանների դերը մեր հասարակության կյանքում: Իր և Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի անունից օրհնանքի խոսք ասաց Վանաձորի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու հոգևոր հովիվ տեր Վահան քահանա Ազարյանը: Նա խոսեց գրքի և ընթերցանության կարևորության մասին` գրադարանին նվիրելով վերջին տարիներին հրատարակված Հայոց ցեղասպանության ճանաչման մասին յոթ գիրք:

Լոռու փոխմարզպետ Տիգրան Բադոյանը իր, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի և մարզպետարանի ողջ աշխատակազմի կողմից շնորհավորեց գրադարանի օրվա և գրադարանի հիմնադրման 100-ամյակի առթիվ` նշելով, որ Լոռու մարզային գրադարանը կարևոր նշանակություն ունի մեր հասարակության գիտակրթական և մշակութային կյանքում: Տ. Բադոյանը Լոռու մարզպետի շնորհակալագրով պարգևատրեց գրադարանի տնօրեն Անահիտ Քոչարյանին և ողջ աշխատակազմին:

Վանաձորի քաղաքապետարանի կրթության և մշակույթի բաժնի պետ Գոռ Բադյանը իր և Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի անունից շնորհավորեց և° գրադարանի հիմնադրման 100-ամյակի, և° Գրադարանավարի օրվա կապակցությամբ: Նա Ս. Դարբինյանի շնորհավորագիրը հանձնեց Ա. Քոչարյանին:

Ողջույնի և բարեմաղթանքի խոսք ասաց Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատան ռեսուրս կենտրոնի տնօրեն Ներսես Հայրապետյանը: Նա խոսեց գրադարանում 2007 թվականից գործող «Ամերիկյան անկյան» գործունեության մասին ու ամերիկյան գրականության և մշակույթի քարոզչության մասին այդ կառույցի միջոցով:

Գրադարանի փոխտնօրեն Ֆրոսյա Ջանջուղազյանը ներկայացրեց գրադարանի պատմությունը ստեղծման օրից մինչև մեր օրերը` թվարկելով բոլոր տնօրենների անունները` ներկայացնելով նրանց կենսագրությունները: Ստեփան Զորյանի «Գրադարանի աղջիկը» վիպակից թատերականացված դրվագներ ներկայացրեց ՀՀ ժողովրդական արտիստուհի, Վանաձորի Հովհ. Թումանյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասանուհի Ռոզա Մխիթարյանը: Հովհաննես Թումանյանի «Հայրենիքիս հետ» և Պարույր Սևակի «Քիչ ենք, բայց հայ ենք» բանաստեղծությունների ասմունքով հանդես եկավ ասմունքող, դերասան Ջիվան Սարգսյանը: Վանաձորի քաղաքապետարանի կամերային երգչախումբը հանդես եկավ Կոմիտասի, ինչպես նաև Հովհ. Թումանյանի «Հայրենիքիս հետ» բանաստեղծության հիման վրա գրված երգերի կատարումներով (գեղարվեստական ղեկավար` Ռուզաննա Մխիթարյան):

Հոբելյանական հանդիսությունն ավարտվեց Վանաձորի երգի թատրոնի (գեղարվեստական ղեկավար` Գագիկ Աղաբաբյան) երգչուհիներ` Քրիստինե Սիմոնյանի, Անի Մարուքյանի և Սուսաննա Ասուլյանի էստրադային և ժողովրդական երգերի կատարմամբ:

ԱՐԹՈՒՐ ՄԻԿՈՅԱՆ

Ավելացնել առաջարկություն


Անվտանգության կոդ
Թարմացնել

ՀԱՅՏՆԵՔ ՄԵՐ ՄԱՍԻՆ

ՄԵՐ ՀԱՍՑԵՆ

Հայաստանի Հանրապետություն, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Վարդանանց 25
Հեռ: +374 (322) 4-51-26/տնօրեն/, 2-16-72/ամերիկյան անկյուն/, 2-16-73 /մանկական բաժին, Տիգրան Մեծի 24/
Ֆաքս: +374 (322) 4-51-26
Էլ.փոստ: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։, Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օգտվողներ
5
Հոդվածներ
96
Վեբ հղումներ
9
Հոդվածների այցերի քանակը
189522