Պաուլու Կոելյու «Պիեդրա գետի ափին նստեցի ու լաց եղա»

«Անտարես» հրատարակչությունը ներկայացնում է Պաուլու Կոելյուի «Պիեդրա գետի ափին նստեցի ու լաց եղա» վեպը: Պորտուգալերենից այն թարգմանել է Աննա Մարությանը:

Վեպի հերոսուհին՝ Պիլարը, վճռում է սիրած տղամարդու ընտրած հոգևոր ճանապարհի ուղեկիցը դառնալ, տղան հանուն սիրո հրաժարվում է մարդկանց բուժելու հոգևոր շնորհից:Պիլարի սիրո պատմության հիմքում Աստծու կանացի դեմքի բացահայտումն է: «Ով սիրում է, տերն է աշխարհի ու չի վախենում կորցնելուց: Ճշմարիտ սերն անմնացորդ նվիրումն է»: Վեպում կարևորվում է այդ նվիրման կարևորությունը:

Պիլարն ու նրա ընկերը մտացածին կերպարներ են, բայց խորհրդանշում են այն բազում ներքին հակասությունները, որ ուղեկցում են մեզ Երկրորդ Կեսի որոնումներում: Վաղ թե ուշ պետք է հաղթահարենք մեր վախերն ու նա­խա­պա­շար­մունքները, քանզի հոգևոր ուղին հարթ­վում է սիրո հանապազօրյա փորձությամբ:

Այս պատմությունն ունի իր բանաձևումը. «Աստծուն մոտենալ կարելի է և՛ նրան ծառայելով, և՛ սիրո միջոցով»: Աննա Մարությանի խոսքով՝ «Պիեդրա գետի ափին նստեցի ու լաց եղա» վեպը սիրո ու նվիրումի մասին է: Միաժամանակ, ինչպես որ Կոելյուի գրեթե բոլոր գործերում, կարմիր գծով անցնում է հավատի ու կրոնի թեման.

«Գլխավոր հերոսուհու՝ Պիլարի սիրո պատմության հիմքում Աստծու կանացի դեմքի բացահայտումն է: Շատերի համար գուցե անակնկալ լինի, բայց հետաքրքիր մոտեցում է: Երբ մի քիչ խորանում ես, մտածում ես՝ իսկ ինչու ոչ, ինչու պետք է Աստված արարի և՛ տղամարդու, և՛ կնոջ, ու աստվածության մեջ չլինի այդ իգականությունը»:

Վեպը «Յոթերորդ օրը» եռագրության առաջին գիրքն է, որին հաջորդում են «Վերոնիկան որոշում է մեռնել» ու «Դևը և օրիորդ Պրիմը» վեպերը: