«Սասունցի Դավիթ» մուլտֆիլմի դիտում

Հունիսի 1֊ին` Երեխաների պաշտպանության միջազգային օրը, Լոռու մարզային գրադարանի Մանկական բաժինը հյուրընկալեց Վանաձորի թիվ 1 հիմնական դպրոցի 5-րդ Բ դասարանի աշակերտներին (դասղեկ՝ բնագիտության, աշխարհագրության ուսուցչուհի Հերմինե Գրիգորյան, դպրոցի գրադարանավարուհի՝ Անահիտ Ասլիկյան)։ Արտադասարանային ժամի գլխավոր թեման էր «Սասունցի Դավիթ» էպոսը։ Բաժնի աշխատակցուհի Նարինե Ադամյանը երեխաներին հակիրճ ներկայացրեց էպոսի պատմությունը և կառուցվածքաբանությունը, որից հետո աշակերտները դիտեցին «Սասունցի Դավիթ» մուլտֆիլմը։