• Շրջանաձև ընթերցանություն
    Շրջանաձև ընթերցանություն
  • Գրքի նվիրատվության օր՝ այց Դսեղ
    Գրքի նվիրատվության օր՝ այց Դսեղ
  • Միջոցառում Անհաղթ աքլոր կենտրոնում
    Միջոցառում Անհաղթ աքլոր կենտրոնում
  • Տյառնընդառաջ
    Տյառնընդառաջ
  • Հանդիպում ստոմատոլոգի օրվա առթիվ
    Հանդիպում ստոմատոլոգի օրվա առթիվ
  • Խոսում են գրքերը
    Խոսում են գրքերը
  • Քաղպաշտպանության դասընթաց
    Քաղպաշտպանության դասընթաց
  • Գագիկ Աղաբաբյան 60
    Գագիկ Աղաբաբյան 60

Facebook

ԱՇԽԱՏԱԺԱՄԵՐ

ԳՐԱԴԱՐԱՆԸ ԲԱՑ Է՝

Երկ.-ուրբաթ.       9:00 - 18:00
Շաբաթ               10:00 - 16:00

Հանգստյան օր՝     կիրակի

ԸՆԹԵՐՑՈՂԻ ԱՆԿՅՈՒՆ

Գրադարանի պատմությունը

Ղարաքիլիսայում դեռեւս 1915թ. տեղի սակավաթիվ ինտելիգենցիայի կազմակերպած ժողովրդական գրադարանի բազայի վրա ստեղծված քաղաքային գրադարանին 1975թ. հաջորդեց գրադարանների կենտրոնացված համակարգը: 1998թ. ԳԿՀ-ի Կենտրոնական գրադարանն անջատվեց համակարգից եւ դարձավ նախ՝ Վանաձորի հանրապետական, ապա՝ Լոռու մարզային գրադարան:
Լոռու մարզային գրադարանն ունի հետեւյալ բաժինները՝
Գրադարանային հավաքածուի համալրման բաժին
Սպասարկման բաժին իր ենթաբաժիններով (բաժնույթ, ընդհանուր ընթերցասրահ մամուլի ընթերցասրահ)
Գրադարանային հավաքածուի կազմակերպման, օգտագործման եւ պահպանման բաժին
Մատենագիտական տեղեկատվության բաժին
Արվեստի բաժին
Այլ խմբերի հետ աշխատանքների եւ սպասարկման բաժին
Գրադարանային գործի ավտոմատացման, էլեկտրոնային սպասարկման եւ տեղեկատվության բաժին
Մանկական բաժին
Գրադարանային հավաքածուի համալրման բաժին
Գրադարանային հավաքածուի համալրման բաժինը ստուգման, հաշվառման, գրանցման, տեխնիկական մշակման է ենթարկում կոմպլեկտավորման բոլոր աղբյուրներից ստացվող գրականությունը եւ բաշխում է համապատասխան բաժիններին:
Սպասարկման բաժինն իր ենթաբաժիններով մեծ աշխատանքներ է կատարում ընթերցողների ներգրավման եւ սպասարկման գործում:
Գրադարանային հավաքածուի կազմակերպման, օգտագործման եւ պահպանման բաժինը հանդիսանում է գրադարանի մայր գրապահոցը, որը կիրառում է միջգրադարանային աբոնենտի գործառույթ:
Մատենագիտական տեղեկատվության բաժինը կատարում է տեղեկատու-մատենագիտական աշխատանքը եւ գրադարանի ողջ վիճակագրությունը:
Արվեստի բաժինը կազմակերպում է տարաբնույթ մասսայական միջոցառումներ:
Այլ խմբերի հետ աշխատանքների եւ սպասարկման բաժինը կազմակերպում է ֆիզիկապես անկարող մարդկանց, հաշմանդամների, տարեցների գրադարանային սպասարկումը:
Գրադարանային գործի ավտոմատացման, էլեկտրոնային սպասարկման բաժինը կատարում է էլեկտրոնային գրացուցակի ստեղծման եւ զանազան ծրագրերի կազմակերպման աշխատանքներ:
Մանկական բաժինը գտնվում է առանձին մասնաշենքում եւ հիմնականում սպասարկում է թիվ 1, 3, 4, 5, 6, 11, 12 դպրոցների աշակերտներին:
Գրադարանում գործում է ամերիկյան անկյուն, որն ակտիվ գործունեություն է ծավալում ինտերնետ ծառայության եւ անգլերեն լեզվով գրականության սպասարկման գործում:
Գրադարանում ընթերցողների սպասարկման բարձր մակարդակն ապահովվում է «Ընտանեկան գրադարանավար», «Արեւ», «Իրտեկ», «Winisis», EBSCO եւ այլ ծրագրերի օգտագործումով:
Գրադարանը մասնակցել է զանազան դրամաշնորհային ծրագրերի մրցույթների՝ «Գրադարանների ֆոնդերի նպատակային համալրում տեղեկատու-մասնագիտական գրականությամբ» (Բաց հասարակության ինստիտուտ -Սորոս ), «Գրադարաններն իբրեւ հանրային հաղորդակցության կենտրոններ»(Եվրասիա), «Գրադարանները որպես քաղաքացիական հասարակության կենտրոններ»(Սիվիլիթաս), «Առողջապահական կամուրջ» (EIFL) եւ այլն: Շահած գումարներով ձեռք են բերվել հարուստ գրականություն եւ տեխնիկա:
Լայնամասշտաբ է Լոռու մարզային գրադարանի համագործակցությունը գրադարանի զարգացմանն աջակցող գիտա-կրթական հաստատությունների, հիմնարկների, տեղական կառավարման մարմինների, այլ գրադարանների եւ զանազան հասարակական կազմակերպությունների հետ:
Գրադարանում կազմակերպվող բոլոր միջոցառումները (Ազգային գրադարանային շաբաթ, Գրադարանային երեկո, մասսայական միջոցառումներ եւ այլն) ուղեկցվում են գրքային հարուստ ցուցահանդեսներով: Բոլոր միջոցառումները լուսաբանվում են տեղական մամուլում, հեռուստաալիքներով եւ ռադիոյով:
Գրադարանի աշխատակիցները ակտիվորեն են մասնակցում գրադարանային աշխատանքների վերաբերյալ կատարվող հանրապետական եւ միջազգային միջոցառումներին(համագումար, գիտական նստաշրջան, խորհրդակցություններ, սեմինարներ եւ այլն) եւ նորություններն անմիջապես ներ են դնում մեր գրադարանում:
Մարզային գրադարանի պատմության մեջ հիշարժան են ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Թիմոթի Ջոնսոնի, ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպաններ Մարի Յովանովիչի, Ջոն Հեֆերնի, ամերիկացի գիտնական պրոֆեսոր Դենի Բաթրֆիլդի եւ այլոց այցելությունները, որոնց նվիրատվությունների շնորհիվ հարստացել է գրադարանի հավաքածուն:
Ուշագրավ են գրադարանի ալբոմում թողած վերոհիշյալ մարդկանց, ինչպես նաեւ գրողների, արվեստագետների եւ այլ մտավորականների տպավորությունները:

ՀԱՅՏՆԵՔ ՄԵՐ ՄԱՍԻՆ

ՄԵՐ ՀԱՍՑԵՆ

Հայաստանի Հանրապետություն, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Վարդանանց 25
Հեռ: +374 (322) 4-51-26/տնօրեն/, 2-16-72/ամերիկյան անկյուն/, 2-16-73 /մանկական բաժին, Տիգրան Մեծի 24/
Ֆաքս: +374 (322) 4-51-26
Էլ.փոստ: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։, Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օգտվողներ
5
Հոդվածներ
82
Վեբ հղումներ
9
Հոդվածների այցերի քանակը
167027